Օտարերկրյա ուժերի ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում սպառնալիք է տարածաշրջանի համար․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լրջորեն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Նա հավելել է, որ հակամարտությունում ցանկացած արտաքին ուժի ներկայություն կարող է սրացնել այն ու վտանգ առաջացնել ամբողջ տարածաշրջանի համար։

«Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Քազեմ Ջալալին հիշեցրել է Թեհրանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին՝ նշելով․ «Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցների ժամանակ Իրանի նախագահն ու արտգործնախարարը պատրաստակամություն են հայտնել երկու կողմերի միջև միջնորդի դեր ստանձնել»։

Ջալալին նշել է, որ Իրանի սահմանապահ ուժերը հետևում են իրավիճակին՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն, որպեսզի կարգավորեն ղարաբաղյան հակամարտությունը, իսկ ահաբեկիչները չհիմնավորվեն տարածաշրջանում։

Մոսկվայում Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ զենքի մատակարարման մասին իրանական էմբարգոյի չեղարկումից հետո Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության լավ հեռանկար կա։

Տաթև Ֆռանգյան