Վարչապետը Մայք Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա
Քաղաքականություն
27.10.2020 | 19:51Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: