Ռազմական դրության ընթացքում որոշ հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ քրեական մի շարք հանցանքների համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

Նախագիծն ԱԺ նիստում ստացավ 71 կողմ ձայն:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով նախատեսված արարքներին, որոնք են Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը, Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը, հրաման չկատարելը, զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելը, դասալքությունը։

Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ արդեն կան առաջադրված համապատասխան մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ:

«Օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված, և այս պահի դրությամբ գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,- նշեց նա։