Բելառուսը սկսում է բախվել ահաբեկչական սպառնալիքների հետ․ Լուկաշենկո

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսը սկսում է բախվել ահաբեկչական սպառնալիքների հետ։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն համաբելառուսական ժողովրդական 6-րդ ժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ խորհրդակցությանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Հավաքը մի փոքր ուշ է սկսվել, և Լուկաշենկոն բացատրել է, որ չափազանց կարևոր հարցեր են եղել, որոնք չլուծելով՝ բարդ կլինի առաջ շարժվել։ Նա պատմել է, որ խոսքը իշխանական մարմինների՝ ընթացիկ իրավիճակին արձագանքման մասին է։

«Դուք, երևի, հիշում եք իմ ելույթը, երբ ես ասեցի, որ մենք պետք է զգույշ աշխատենք՝ անկախ այն հանգամանքից, որ սրված ժամանակներ են, այդ ցուցարարները թափառում են փողոցներով։ Սակայն մենք փաստել ենք, որ այս մնացած զանգվածը արմատականացել է։ Մենք  հստակ տեսնում ենք կազմակերպիչներին ու նրանց, ովքեր կյանքի են կոչում այս գաղափարները։ Ես այն ժամանակ ասել էի, որ զգույշ ենք աշխատում, քանի որ նրանք կարմիր գիծը չեն հատել։ Վերջին մի քանի օրերը վկայում են այն մասին, որ մի շարք ուղղություններով նրանք հատել են այդ կարմիր գիծը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

«Դե՝ ինչպե՞ս կարող եք գնահատել այն փաստը, որ նրանք արդեն հասել են երկաթգծին և սկսել են փակել ռելսերը: Սա կարող է հանգեցնել երկաթուղում լուրջ վթարների, աղետների և շատ մարդկանց մահվան: Սրանք կազմակերպված հանցավոր խմբավորումների գործողություններ են՝ ահաբեկչության նշաններով: Մենք սկսում ենք բախվել ահաբեկչության սպառնալիքների հետ»,- շեշտել է Բելառուսի նախագահը:

Տաթև Ֆռանգյան