Պետք է մեջտեղ բերենք Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը․ Արմեն Մարուքյան

Լուրեր

11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Վերջին շրջանում շատ էր խոսվում գոյաբանական հարցի մասին, ցեղասպանության վտանգի մասին: Պատմաբաններս հիմնավորված ներկայացնում էինք այն թեզը, որ հանձինս մեր երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, մենք գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռազմական գործողությունները շուրջ մեկ ամիս շարունակվում են, և այս ընթացքում արտաքին լսարանին մեր կողմից ներկայացված ուղերձում արդյո՞ք կարևոր օղակ դարձավ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը շարունակելու, վարձկաններին ներգրավելու հարցը:

«Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է ու նրանց օգտագործում և ուղղորդում է հայ բնակչության դեմ, այդ նույն ահաբեկիչներին հիմա տեղափոխում է արցախյան ռազմաճակատային գոտի… Սա ցեղասպանական ծրագրի, պանթյուրքիստական ծրագրի շարունակականությունն է, և ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն պետք է ավելի հստակ իրավաքաղաքական գնահատական տա»,- ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ պետք է հստակ անդրադարձ կատարվի ոչ միայն Թուրքիայի, այլև հենց Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններին:

«Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը խոսքից անցել են գործի, և սա ոչ այլ ինչ է, քան իսկապես գոյաբանական կռիվ, բայց միջազգային հանրությանը ներկայացնելու տեսակետից հենց Ադրբեջանի Հանրապետության կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները պետք է հստակ իրավաքաղաքական գնահատական ստանան»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: