Օրենսդրական ակտերն ընդունում է «զոռբայությամբ». խորհրդարանում լուրջ աղմուկ` մանկաբույժ նախագահի սխալի պատճառով. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ համարվող Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ: «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելիս Բաբլոյանը հայտարարեց, թե դա «սահմանադրական օրենք» է, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով` այսինքն առնվազն 63 կողմ ձայնով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատական օրենսգրքի այս փոփոխությունները «սահմանադրական օրենք» որակելու մասը ԱԺ նախագահին հուշել էր պատգամավոր Հրայր Թովմասյանը: Մինչդեռ իրականում քվեարկության դրվեց ամենասովորական մի նախագիծ, որի ընդունման համար պետք էր պարզապես պատգամավորների մեծամասնության ձայնը, եւ բավարար էր քվեարկությանը մասնակից պատգամավորների կեսից ավելիի ձայնը:

Ավելի ուշ խորհրդարանի ղեկավարության համար իրավաբանական դասախոսություն կարդաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե որն է սահմանադրական օրենք, որը՝ ոչ: Իսկ խորհրդարանական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտեցին նախագծի քվեարկությունը, եւ միայն ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ կոճակը սեղմեց, բայց հետո հայտարարեց, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ ԱԺ նախագահությունը հաշվեց նրա ձայնը: Այսպիսով` պետք է արձանագրենք, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, անգամ օրենսդրական ակտերը ընդունում է «զոռբայությամբ»՝ վտանգելով խորհրդարանի` առանց այն էլ շրիշակի (տսՌվՑցր) մակարդակի հասած հեղինակությունը: Բայց, դե, Բաբլոյանից այլ բան չէր կարելի սպասել, չէ որ նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ հայտարարել էր, թե կատարվածի մեջ քաղաքական խնդիր չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: