Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը. Ալիև. ria.ru

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. գրում է ria.ru-ն:

«Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։ Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։

«Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։ Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» համար։

«Կարծում եմ ՝ եկել է քաղաքական կարգավորման հասնելու ժամանակը», – ասել Ալևը ՝ նշելով, որ ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություն: