Մենք ցանկանում ենք ապահովել ԼՂ հակամարտության կայուն կարգավորումը․ հակամարտությունը չափազանց լուրջ է․ Յենս Ստոլտենբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԼՂ հակամարտությունը չափազան լուրջ խնդիր է։ Մենք ականատես ենք լինում ռազմական գործողությունների, մենք տեսնում ենք մեծ թվով զոհեր։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ԼՂ հակամարտությունը չափազան լուրջ խնդիր է։ Մենք ականատես ենք լինում ռազմական գործողություններին, մենք տեսնում ենք մեծ թվով զոհեր, տեղեկացվում է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին։ Մեծ է քաղաքացիական անձանց շարքում զոհերի թիվը։ Սա լուրջ խնդիր է, և բոլոր դաշնակիցներն անհանգստացած են։ Սակայն սրա հետ մեկտեղ, պետք է նշեմ, որ ՆԱՏՕ-ն չի հանդիսանում հակամարտության կողմ»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ անհրաժեշտ է հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, չնայած այն այդքան էլ հեշտ չէ։

«Մենք ցանկանում ենք հաստատուն քաղաքական կարգավորում։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը՝ կրկին կոչ անելով Հայստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։

Ստոլտենբերգը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում իր ազդեցությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար։