Սիրիացի վարձկանները՝ ԼՂ հակամարտության գոտում․ ովքեր են նրանք և ինչ են անում այնտեղ․CIT

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Conflict Intelligence Team-ը հետազոտություն է կատարել Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայության ու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ ուսումնասիրելով տարբեր հեղինակավոր պարբերականների հրապարակումները։

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման պահից լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի կողմից մարտերին մասնակցում են սիրիացի վարձկաններ։ CIT-ը գրում է, որ մինչև օրս ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում է հակամարտության գոտում վարձկանների առկայությունը, մասնավորապես՝ այդ տեղեկությունը France 24- հետ հարցազրույցում հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում էլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Սակայն, ըստ Conflict Intelligence Team-ի, վարձկանների առկայության մասին գրում են ոչ միայն հայամետ, այլև սիրիական հակամարտությամբմ զբաղվող անկախ փորձագետները, արևմտյան խոշոր և հեղինակավոր լրատվամիջոցներ, որոնք հարցազրույցներ են վերցնում Սիրիայում գտնվող իրենց աղբյուրներից։ Բացի այդ՝ այդ մասին պաշտոնապես շատ երկրներ են հայտարարել, այդ թվում՝ անձամբ Ֆրանսիայի նախագահը։

Բացի այդ, հակամարտության ընթացքում համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր՝ տեղադրված հենց վարձկանների կողմից։ Տեսանյութում լսվում է արաբերեն խոսք, չնայած զինյալներն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համազգեստով են՝ առանց տարբերանշանների ու զրահաբաճկոններով, որոնք օգտագործվում են Ադրբեջանի ցամաքային զորքերի կողմից։

CIT-ը գրում է, որ համացանցի օգտատերերին հաջողվել է պարզել աշխարհագրական կոորդինատները՝ հաստատելով, որ տեսանյութերը նկարահանված են Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներում։

Հոդվածում մանրամասն ներկայացված են վարձկանների հրապարակած տեսանյութերն ու աշխարհագրական կոորդինատները։ Ստացվում է, որ բաց աղբյուրներում եղած տվյալները հերքում են Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները։

Հոդվածում նաև խոսվում է վարձկանների հավաքագրման մասին։ Ըստ տեղեկության՝ սիրիացիները, որոնք կռվում են ԼՂ-ում, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հավաքագրվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքից։ Տեղի բնակիչներից զատ՝նրանց թվում կան նաև փախստականներ, ավելի ճիշտ՝ ներքին տեղահանվածներ Դամասկոսի հսկողության տակ գտնվող շրջաններից։ Այդ տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի վերահսկվում են թուրքական բանակի կողմից, որն ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում 2016թվականից, այդ թվում՝ սիրիացիներից հավաքագրված խմբերի շնորհիվ։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային մարտերից հետո The Independent պարբերականին հայտնի է դարձել սիրիացիներին Անդրկովկասյան հակամարտությունում ներգրավելու ծրագրերի մասին։ Բացի այդ՝ հակամարտության փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովան գրել է, որ օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել են միջնորդներ հայտնվել, որոնք հետո հավաքագրում են զինյալների։

The Guardian-ի աղբյուրերն իրենց հերթին սեպտեմբերի 13-ը և 18-ը նշել են որպես պայմանագրերի կնքման ամսաթիվ, իսկ WSJ-ն գրել է, որ նույն ամսվա կեսին արդեն սկսվել է վարձկանների հավաքագրումը։ Սեպտեմբերի 23-ին էլ՝ պատերազմից 4 օր առաջ,SyriacPress-ը հաղորդել է թուրքամետ խմբավորումներից մեկի անդամների խմբին Ադրբեջան ուղարկելու մասին՝ մանրամասներ ներկայացնելով, որոնք հետագայում համընկան արևմտյան մամուլում եղած հոդվածներին։

Ռուսական «Կոմերսանտ»-ն էլ, վկայակոչելով իր ռազմադիվանագիտական աղբյուրները, գրելէ, որ հավաքագրմամբ զբաղվել է նաև ЧВК SADAT-ը, որը կապված էթուրքական իշխանությունների հետ։

Տարբեր լրատվամիջոցների զրուցակիցները վարձկանների վարձատրման տարբեր թվեր են նշում։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ սիրիացիներին խոստացել են 1500 դոլար և 2000 դոլար ամսական, BBC-ի արաբական ծառայությունը գրում է 2000 դոլարի մասին, Reuters գործակալությունը՝ ամսական 1500 դոլարի,CNN-ը և SyriacPress-ը՝ 1800 դոլարի, The Independent-ը և The Guardian-ը՝ 1000 դոլարը, հետազոտող Ցուրկովան՝ 600-2500 դոլարի մասին։

Conflict Intelligence Team-ը գրում է, որ վարձավճարների թվերի անհամապատասխանությունը երկու պատճառ ունի․ նախ՝ վճարը կախված է ռազմական մասնագիտացումից ու պաշտոնից,երկրորդ՝ ինչպես The Guardian-ն է գրում՝ սիրիացի ապստամբների որոշ հրամանատարներ իրենց ենթակաների աշխատավարձի մինչև 20 տոկոսը գրպանում են։ Բացի այդ, վարձկանների ընտանիքներին էլ նրանց մահվան դեպքում խոստացել են 60․000 լիրա՝ 7․800 դոլար՝ մահացածի անունը գաղտնի պահելու պահանջով, այդպես ասել են Foreign Policy-ին։

Միաժամանակ, վարձկանների ձեռքից, ըստ «Կոմերսանտ»-ի, վերցրել են փաստաթղթերն ու կապի միջոցները, իսկ BBC-ի արաբական ծառայությունն էլ գրել է, որ Թուրքիայի տարածքում սիրիացիների նախապատրաստման ընթացքում նրանցից ոչ միայն առգրավել են հեռախոսները, այլև հագուստն ու կանխիկ գումարը, որ նրանց ազգությունը հնարավոր չլինի ճանաչել։ Եվ այս ամենը չի օգնել ամբողջովին կանխել ինֆորմացիոն հոսքը, որը թուրք-ադրբեջանական կողմը կեղծ է որակում։

Սիրիացիների թվի մասին գնահատականները ևս տարբեր են։ Օրինակ՝Reuters-ի աղբյուրը հայտնել է 1.000 վարձկանի մաիսն, «Կոմերսանտ»-ն առաջին շաբաթվա ընթացքում՝ 1․300, Foreign Policy-ն էլ պնդում է, որ նրանց թիվը հասնում է1․500-ի։

Բացի այդ՝ վարձկանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ իրենց խաբել են՝ ասելով, որ տանում են նավթագազային օբյեկտները հսկելու, սակայն մարտի դաշտ են նետել և բավական ծանր կորուստներ ունեն։

ԶԼՄ-ին էլ շատերը պատմել են վարձկանների՝ տուն վերադառնալու ցանկության մասին։ WSJ-ի աղբյուրների հաշվարկով՝ ցանկացողների թիվը հասնում է 200-ի։ The Indepndent-ին էլ վարձկանների հարազատներն ու ընկերները պատմել են, որ զանգվածային կորուստների լուրերից հետո սկսել են հատուկ արշավ՝ կոչ անելով երիտասարդներին չգնալ Ադրբեջան՝ կռվելու։

Էմմա Չոբանյան