Ալիևը հայտարարել է, որ չի մերժում դիտորդների ու խաղաղապահների մուտքը Ղարաբաղ, բայց իր պայմանները կառաջադրի

Լուրեր

28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի մերժում դիտորդների ու խաղաղապահների մուտքը Ղարաբաղ, սակայն Բաքուն իր պայմանները առաջ կքաշի։

«Սկզբունքորեն մենք դա չենք մերժում։ Սակայն երբ ժամանակը գա, անկասկած, մեր պայմաններն առաջ կքաշենք»,- ասել է Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ինքնավարության շուրջ հանրաքվեի մասին հարցին՝ Ալիևը հայտարարել է, թե համաձայն չի լինի դրան։

«Ոչ մի հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Մենք դրան չենք համաձայնի։ Մենք բանակցությունների ժամանակ էլ դրան համաձայնություն չէինք տվել»,- հայտարարել է Ալիևը։

Տաթև Ֆռանգյան