Պետդումայի պատգամավորը թվարկել է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանն ի պատասխան՝ ՌԴ-ի հնարավոր գործողությունները

Լուրեր

04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
Բոլորը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը Ռուսաստանի արձագանքի հնարավոր տարբերակները։

Զատուլինի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը՝ ռազմական ռևանշի հասնելու համար, այդ պատճառով էլ անհրաժեշտ է նրանց հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածաշրջանում առաջատար։ Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն մի քանի տարբերակներ է առաջարկել, որոնց թվում է նաև Հայաստանում դեսանտային օպերացիայի իրականացումը։

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ամրապնդման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևով՝ Հայաստանի, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով դեսանտային օպերացիայի  միջոցով: Օդային շրջափակումը բացելու միջոցով: Մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցները կուղարկվեն Հայաստան իր օդային տարածքով: Սա պարտադրված որոշում է, քանի որ մենք խոսում ենք ողջ Կովկասով գրոհայինների տարածման մասին, որից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Կա սպառնալիք հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- հայտարարել է Զատուլինը:

Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռևս դիվանագիտական ​​լուծում չունի: Զատուլինը նաեւ ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացն իրականում տեղից չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

Տաթև Ֆռանգյան