Միջազգային գործընկերների մոտ խնդրի ընկալման առումով տեղաշարժ կա. Էնֆիաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բազմիցս տարբեր մակարդակներով բարձրաձայնվել է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների և արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այսօր էլ ասում ենք, որ խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հրահրմամբ սանձազերծված գործողությունները տրամաբանությունից դուրս են:

«Այս գործընթացներն իրենց ազդեցությունն են ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում. ազդեցությունների գոտիների բաժանման, նոր վերաձևակերպումների ու վերաիմաստավորման գործընթացներ են տեղի ունենում: Այս առումով Ռուսաստանի դերակատարումը մշտապես Հայաստանում բարձր է գնահատվել»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այլընտրանքային գործընկերներ նույնպես պետք է ունենալ, բայց հիմնական ռազմավարական գործընկեր երկրի հետ հարաբերությունները միշտ պետք է պահել բարձր մակարդակի վրա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ բանակցություններ վերսկսելու մեկնարկային կետը պետք է լինի Արցախի ինքնորոշման ճանաչումը, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս փուլում միջազգային հարթակներում պետք է կարողանալ խնդիրը գործնական տեսքի բերել: Նա նաև նկատեց, որ միջազգային գործընկերների մոտ խնդրի ընկալման առումով տեղաշարժ կա, բայց անհրաժեշտ է, որ դա գործնական տեսք ստանա:

Մանրամասները՝ տեսանյութում: