Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա գնալու պատրաստակամության մասին․ ՏԱՍՍ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման համար։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է։ Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետին։ Եվ ես պատրաստ եմ շարունակել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ մեկնել, հանդիպել, խոսել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին՝ պատրա՞ստ է ինքն անձամբ Մոսկվա մեկնել՝ ՌԴ-ի միջնորդությամբ նման հանդիպման մասնակցելու։

Փաշինյանը, միաժամանակ, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա։

«Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

«Եվ <…> եթե մյուս կողմից պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար։ Ես կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական Սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ՝ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»,- հավելել է նա։