«Ծառուկյան» խմբակցությունն այս պահին պատրաստ չէ բավարարել «Ելք»-ի ակնկալիքը. Գևորգ Պետրոսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի քննարկել «Ելք»-ի առաջարկը՝ նախագահի պաշտոնում նրանց առաջադրած թեկնածուին սատարելու հետ կապված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ «Ելք»-ը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը և դիմելու է «Ծառուկյան» խմբակցությանը՝  նրանց աջակցությունը ստանալու համար:

«Չգիտեմ՝ իրենք ինչ են ակնկալում, ոչ ոք զրկված չէ ակնկալիքներ ունենալու հնարավորությունից, բայց նման դեպքերում, եթե խոսքը վերաբերում է բանակցություններին, ապա պետք է նայել երկու կողմն էլ: Իսկ իրենք պարզե՞լ են «Ծառուկյան» դաշինքը ունի թեկնածու, թե՞ ոչ»,-  ասաց պատգամավորը՝ նկատելով, որ իրենք այս պահին սեփական թեկնածուով հանդես գալու հարց չեն քննարկում:

Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ «Ծառուկյան» խմբակցությունն այս պահին պատրաստ չէ բավարարել «Ելք»-ի ակնկալիքը:

Մանրամասները՝ տեսանյութում: