Ջիհադիստները երկար են մնալու տարածաշրջանում․ նրանք միայն ԼՂ-ի հետ կապված չեն եկել․Տիրան Լոքմագյոզյան

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ

– Պարո՛ն Լոքմագյոզյան, մեր զրույցը սկսենք իրանական կողմից հնչած առաջարկից։ Թեհրանից առաջարկ կա՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում։ Սա, բնականաբար, ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի։ Նախ՝ ինչ եք կարծում՝ նման ձևաչափի ձևավորում հնարավո՞ր է։

– Ցանկացած ձևաչափ, իհարկե, կարելի է ստեղծել, սակայն արդյունավետ կլինի, թե՞ ոչ, հարցը իրականում դա է։ Եթե Թուրքիան համաձայնի դրան, իհարկե՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն էլ պետք է շարունակի գործել։ Կարելի է, իհարկե, և գուցե ինչ-որ արդյունք լինի։

– Ի՞նչ վտանգներ կարող է պարունակել սա։ Ի վերջո, Թուրքիայի վաղեմի ցանկությունն է՝ ներգրավվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այդ մասին պարբերաբար հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահը։

– Դե՝ դա ԵԱՀԿ-ի կազմում չի լինի, դրա համար էլ այդքան վտանգավոր չի լինի։ Սա կողմնակի ինչ-որ բան կլինի։ Գուցե, նաև դրանով Թուրքիան էլ բավականանա, որ ինքն էլ է մասնակցում ինչ-որ բանի։ Այդ պատճառով դա մեծ ազդեցություն չի ունենա, բայց կարող է նաև Անկարան սիրաշահվի դրանով։

– Թեհրանում մտավախություն ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրա ազդեցությունը կարող է տարածվել նաև Իրանում։ Որքանո՞վ է տեղին այս մտավախությունը, Անկարայի և Բաքվի կողմից սադրանքներ կարո՞ղ են լինել այս երկրում։ Չենք կարող անտեսել մի քանի հարյուր հազարանոց հայ, և դրա դիմաց՝ ավելի քան 15 մլն-անոց ադրբեջանական համայնքները։

– Այո՛, վտանգը շատ լուրջ է Իրանի համար։ Թեհրանը միայն Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրներից ելնելով չէ, որ վտանգի տակ է, այլ հենց Իրանում խնդիրներ կան։ Այսօր անգամ Իրանում, եթե ինչ-որ մի խումբ ցանկանա գլուխ բարձրացնել, արդեն քաղաքացիական պատերազմի շեմին կարող է հայտնվել երկիրը, իրենք էլ դա շատ լավ գիտեն։ Հատկապես մեծ է վտանգը հենց Ձեր նշած ադրբեջանական համայնքի կողմից՝ 20 մլն են դրանք, գուցեև ավելի։ Եթե Հայաստանի կողմից անցնեք սահմանը, մտնեք Իրան, մինչև Թեհրան թուրքերենով կարող եք յոլա գնալ, անգամ Թեհրանում։ Եվ մի ուրիշ կետ էլ կա՝ վերջին 20-25 տարվա ընթացքում իրենք ռադիկալացվեցին և ավելի թուրքամետ դարձան։ Ես հաճախ եմ լինում այդ կողմերում և շատ ցայտուն տեսնում եմ այդ ամենը։ Իրանական կառավարությունը դեռևս կարողանում է ճնշել նրանց, բայց եթե գլուխ բարձրացնեն, չեն կարողանա ղեկավարել և շատ վտանգավոր կլինի իրենց համար՝ առաջին հերթին, իհարկե՝ նաև մեզ համար։ Այդ պատճառով Իրանի համար շատ կարևոր է, որ այս խնդիրը քնի, չշարունակվի։ Մյուս վտանգն էլ, որ ջիհադիստներ եկան տարածաշրջան Թուրքիայի կողմից ուղարկված։ Օրերս մի տեսանյութ հայտնվեց, որ արաբախոս մի քանի ջիհադիստ ինչ-որ ցուցանակ էր ցույց տալիս և ասում՝ «հենց Հայաստանի հարցերը լուծենք, այստեղ Իրանն է, Իրանի հարցերն ենք լուծելու»։ Այսինքն՝ իրենց արդեն ինչ-որ ազդակ տրված է։ Եթե այդ հասարակ ջիհադիստ զինյալն է այդպես խոսում, ուրեմն խոսվել է իրենց մեջ, որ նման ծրագիր կա։

– Պատերազմական գործողությունները, վաղ թե ուշ, ավարտվելու են։ Ձեր կարծիքով՝ նոր մտահոգության առիթ չէ՞ այն, որ ԼՂ հակամարտության գոտի Թուրքիայի բերած վարձկան ահաբեկիչները կարող են մնալ Ադրբեջանի տարածքում՝ Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում և ինչ-ինչ գործողությունների դիմել։  

– Իմ կարծիքով՝ կմնան թե՛ ահաբեկիչները, թե՛ Թուրքիան։ Այսինքն՝ եթե անգամ ինչ-որ ուժ հիմա Թուրքիայի ձեռքը բռնի և այլևս չթողնի շարունակել իր գործը, Թուրքիան, այնուամենայնիվ, մնալու է, երկար ժամանակ մնալու է։ Եվ քանի որ ջիհադիստներն էլ են մտել, իրենք էլ են մնալու։ Եվ, ի միջի այլոց, ջիհադիստները չեն եկել միայն Արցախի հետ կապված։ Այստեղ տեսնում ենք, որ Իրանի ծրագիրն էլ կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան