Հյուսիս-հարավ մայրուղին կարող է արմատապես քայքայել Հայաստանի տնտեսությունը. ՀԺ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից պարզ է դառնում, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է բառացիորեն քայքայել մեր երկրի տնտեսությունը արմատապես:

Սա չափազանցություն չէ, այլ չոր հաշվարկ: Ահա թե ինչի մասին է խոսքը: Թղթակիցը հարցնում է. «Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-Հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչև հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, և երկրորդ՝ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, պարո՛ն նախագահ, և արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար»:

Պատասխանը հետևյալն է. «Իհարկե կհերիքեն։ Նախ` պետք է ասել հետևյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, և այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկատնտեսական հաշվարկների վրա, որովհետև դա խոշոր ծրագիր էր և ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, և այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապարից, չգիտեմ, ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ և այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա՝ առաջին հանգամանքը։ Երկրորդ՝ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի և բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որևէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք՝ այստեղից գնացեք, մենք այստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաև Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։ Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ՝ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթակա են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»:

Այն, որ փողը կհերիքի, դա փաստ է: Խնդիրն այն է, որ այդ փողը մենք չենք տալիս, այլ արտաքին պարտքեր ենք ներգրավում: Արտաքին աշխարհում փող ինչքան ուզես՝ կա, ինչքան ուզես՝ կտան: Հարցն այն է, թե ինչպես ենք այդ փողը «փակելու»: Այդ պարտքերը փակելու են մեր սերունդները՝ թոռները, ծոռները: Մյուս հարցն այն է, թե որքան պարտք են փակելու: Մինչ ծրագիրը սկսելը այն գնահատվեց 962 միլիոն դոլար և պետք է ավարտվեր 2017 թվականին:

Այս տարվա սեպտեմբերի 26-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց, թե ծրագրի արժեքը կկազմի «ավելի քան 2 միլիարդ դոլար»: Եվ սա այն դեպքում, երբ ծրագրի նույնիսկ կեսը չի ավարտվել: Մայրուղու ամենաբարդ ու թանկարժեք հատվածներում նույնիսկ նախնական աշխատանքներ չեն սկսվել: Խոսքը մասնավորապես Սյունիքի հատվածների մասին է, որտեղ պետք է թունելներ ու կամուրջներ կառուցվեն: Որևէ կասկած չկա, որ Սյունիքի հատվածը սկսելիս կհայտարարվի ծրագրի նոր թանկացման մասին: Կարելի է նույնիսկ կանխատեսումներ անել, որ այն կգնահատվի ավելի քան 3 միլիարդ դոլար: Իսկ ևս մեկ տարի անց կպարզվի, որ 4 միլիարդ դոլարն էլ չի բավարարում:

Սերժ Սարգսյանի բերած փաստարկները միայն մասամբ կապ ունեն իրականության հետ: Իսկ շատ փաստարկներ, որոնց շնորհիվ ծրագիրը կարող էր և էժանանալ, նա, բնականաբար, չի բերում: Մասնավորպես, 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինանյութերի շատ տեսակների գները կտրուկ նվազեցին, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց մայրուղու շինարարության գինը:

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ծախսերը հոգալու համար Հայաստանը ստիպված է լինելու անընդհատ պարտքեր կուտակել, որոնց սպասարկումը չափազանց թանկ հաճույք է ՀՀ պետական բյուջեի համար: Դրա համար ստիպված կրճատվելու են այլ ոլորտներին տրամադրվող գումարները ու այդ գործընթացը անընդհատ խորանալու է: Իսկ ամենասարսափելին այն է, որ մինչև հիմա չկա որևէ լուրջ ու համոզիչ վերլուծություն, թե ինչպես է այդ մայրուղին նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը: Դրա շինարարության համար ներգրավված պարտքը այնքան մեծ է, որ դրանց սպասարկման համար Հայաստանին պետք է ոչ թե պարզապես տնտեսական աճ, այլ տնտեսական թռիչքային աճ: Իսկ այդպիսի հեռանկար Հայաստանին գոնե առաջիկայում չի սպառնում: Հյուսիս-հարավ մայրուղու ֆինանսական խնդիրները իրոք լուրջ են՝ չափազանց լուրջ: Այնքան լուրջ, որ շոշափում են երկրի անվտանգության խնդիրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: