Դատարանը կքննի Գևորգ Կոստանյանի խափանման միջոցը և հետախուզումը վերացնելու միջնորդությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պատերազմի մեկնարկից հետո ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել էր Դատախազություն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ՝ իրեն հնարավորություն ընձեռնելով հայրենիք վերադառնալ։

Կոստանյանի պաշտպանական թիմից, հայտնում են, որ այս միջնորդությունը մերժվել է․ «ՀՀ դատախազությունը ներկայացված միջնորդություններն անհիմն և բացարձակ ապօրինի մերժել է: Եթե անգամ հետախուզումը և կալանավորումը վերացնելուց հետո, ենթադրաբար, Գ.Կոստանյանը կարող է թաքնվել և Մոսկվա-Երևան առաջին իսկ չվերթով չվերադառնալ Հայաստան, ապա ՀՀ դատախազությունը և նախաքննության մարմինն անմիջապես հաջորդ օրը կրկին կարող են և´ հետախուզում հայտարարել, և´ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Գևորգ Կոստանյանի պաշտպանները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել, որով դատարանից խնդրել են թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցի կիրառմամբ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու հնարավորությունը՝ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Ի հիմնավորումն դատարան ներկայացված միջնորդության՝ պաշտպանական կողմը, ի թիվս այլի, նշել է նաև այն, որ երկրում առկա պատերազմական վիճակից ելնելով Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ պարտավորվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով առաջին իսկ չվերթով ժամանել Հայաստանի Հանրապետություն և մասնակցել մարտական գործողություններին։

Այս միջնորդության քննարկումը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին: