Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հորդորը՝ ՀՀ Կառավարությանը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հայաստան- Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է: Այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ շնորհավորելով կողմերին ստորագրված փաստաթղթի համար:

Այնուհետև ԱՄՆ դեսպանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության դերին՝ համոզմունք հայտնելով, որ քաղհասարակությունը հիմնարար դեր ունի յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում:

«Քաղհասարակությունը հսկում և պահանջում է արդյունավետ կառավարում: ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի կառավարությանն ու քաղհասարակությանը, ստեղծել ենք կամուրջ այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել»,- նշեց դեսպանը՝  հավելելով, որ մի շարք աջակցության ծրագրեր կան ԱՄՆ դեսպանատան կողմից, որոնք իրական ազդեցություն կարող են ունենալ այս ոլորտում:

Ըստ Միլսի՝  Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները վերջին 20  տարիների ընթացքում բավականին հաջողել են իրենց ներդրման տեսանկյունից՝ Հայաստանի պետական կառավարման քաղաքականության ձևավորման գործընթացում:

«Ուրախ եմ, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել քաղաքականության քննարկումներն առավել թափանցիկ դարձնելու համար, մասնավորապես՝ էլեկտրոնային նախագծման և շրջանառման գործընթացները զարգացնելու առումով: Քաղհասարակությունը ժամանակ է ունենում հրապարակված փաստաթղթերը քննարկելու և վերլուծելու համար»,- նկատեց դեսպանը՝ հորդորելով Կառավարությանը է՛լ ավելի զարգացնել այդ գործընթացը:

ԱՄՆ դեսպանն այս համատեքստում կարևորեց նաև լրատվամիջոցների դերը:

«Որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչ՝ ես գիտեմ, որ լրատվամիջոցները լավ չեն աշխատում, եթե կոպիտ հարցեր չեն տալիս: Լրագրողները պետք է հետևեն իրենց էթիկային՝ խուսափելով կեղծ պատումներից, չշփոթեցնել բնակչությանը: Նրանց ներկայացրած տեղեկատվությունը պետք է պարունակի ճշմարտություն»,- ասաց  Միլսը: