Բարձր ենք գնահատում ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ:

«Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյության վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարևոր է»,- ասաց Մնացականյանը:

Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Ադրբեջանն այսպիսի ցեղասպան քայլերով տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև: Ասեմ ավելին` այն միտված է ավելի շատ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը: Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում ռազմական օբյեկտների բացակայությունը ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Հայաստանը եղել և մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից:

Մանրամասները՝ տեսանյութում։