Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին` այն մնայուն աջակցության համար, որ տրամադրվում է կրթության ոլորտին: «Հուշագրի գաղափարը շատ կարևոր է. եթե խոսում ենք, որ հայ ժողովուրդը պետք է ցանցային կապի մեջ մտնի ողջ աշխարհում, եթե արմատապես փոխվում է սփյուռքում համայնքների կառուցվածքը և տեղաբաշխումը, ապա միակ լուծումը նման ծրագրերի իրականացումն է` երբ մարդը, չունենալով հայկական միջավայր, կարողանա մաս կազմել հայ կյանքին, հայեցի կրթությանը և հայ ժողովրդի քաղաքակրթության հիմնական տարրերին, և, խնդիրը, այսպես ասած, երազային հայրենիքի գաղափարից բերի գործնական դաշտ: Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հեռավար կրթության մեր ծրագրերում: Այս առումով մեր բուհերն այլևս այլընտրանք չունեն. եթե դրանք իրենց ծրագրերի մեջ չհետևեն աշխարհի առաջավոր համալսարանների փորձին, և չդնեն օնլայն ծրագրեր`  իրենց գնահատմամբ, որակավորմամբ և կրեդիտներով, ապա դրանց հեռանկարը կասկածելի կլինի 21-րդ դարում: Այսօր նման ծրագիր իրականացվում է Հայկական վիրտուալ համալսարանում և Կառավարման ակադեմիայում` գերմանացի գործընկերների և ԳԱԱ-ի հետ, որտեղ կրեդիտային օնլայն համակարգ է մշակվում: Եթե կարողանանք մշակել նաև պաշտպանական մեխանիզմներ, որը հնարավորություն չտա պարզապես գրանցվելով` ստանալ վկայական, ապա կունենանք օնլայն համալսարանի համակարգ Հայաստանում, որն անհրաժեշտ պայման է` համալսարանների որակի առումով: Այս ծրագրում առկա է նաև մեծ ներառականություն. սիրիահայ մեր հայրենակիցների` հասարակությանը ներառվելու գործընթացը պետք է սկսվի կրթությունից: Այստեղ մենք ունենք արևմտահայերենի հիմնախնդիր, լուրջ հայագիտական դպրոցի կարիք` իր երկու ճյուղերով: Եվ այս բոլոր խնդիրների լուծման համար ակնկալելու ենք ՀՄԲԸ-ի և Վիրտուալ համալսարանի աջակցությունը: Բացի այդ, մենք նաև քաղաքացիական պարտավորություն ունենք՝ պաշտպանել մեր երկրում ապաստանած մարդկանց իրավունքները: Եվ եթե Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ուրեմն պարտավոր ենք մշակել հայոց լեզվի և պատմության այնպիսի տարրական սկզբունքներ, որ մարդը կարողանա ընկալել: Այս ամբողջը մեզ դնում է եվրոպական հարթության վրա, քանի որ մենք մեր պարտավորությունների շրջանակում ենք` իբրև եվրոպական ընտանիքի անդամ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի խոսքով` ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղություններն են` կրթությունը, մշակույթը, սոցիալ-տնտեսական ոլորտները: «Այս ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և մարդասիրական: Մեզ համար շատ կարևոր է ինչպես սիրիահայերի, այնպես էլ բոլոր փասխտականների և մեր երկրում ապաստանած մարդկանց աջակցությունը`  նրանց ավելի հեշտ ինտեգրման առումով»,-նշել է նա:

ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը և հուշագրով նախատեսված ծրագրերը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` ԿԳ նախարարությունը պարտավորվում է ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սփյուռքահայերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում հիմնադրամին, իրազեկման աշխատանքների իրականացում՝ դասընթացների անցկացման վերաբերյալ, նրանց համար մշակված ուսումնական ծրագրերի հաստատում և հնարավորության սահմաններում՝ շահառուների համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման շարունակականության ապահովում: