«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործի շրջանակում վերջին զարգացումներին՝ շեշտելով Եվրոպական դատարանի վճիռների նշանակությունը նոր մեղադրանքների ձևավորման հարցում։

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը մի շարք կարևոր արձանագրումներ է կատարել, որոնց հիման վրա արդեն «կան դատարան ուղարկված նոր մեղադրանքներ», և այդ գործերով դատաքննությունն արդեն սկսվել է՝ «ապացույցները հետազոտվել են»։

Վարդապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել դատարանի արձանագրումներին՝ նշելով, որ մի շարք գործերով հաստատվել է՝ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ։ «Դատարանը կայուն ամրագրում է, որ ցույցը եղել է խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի՝ մինչև մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունը»,- նշել է նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ հենց այս հանգամանքն է հիմք հանդիսացել նոր մեղադրանքների համար, որոնք վերաբերում են իշխանական լիազորությունների՝ բռնությամբ զուգորդված անցմանը։ Նա ընդգծել է, որ «Մարտի 1»-ի զոհերի հարցը պետք է դիտարկել ընդհանուր շղթայական գործողությունների համատեքստում․ «10 անձանց սպանությունը հետևանք է մարտի 1-ի առավոտվանից սկսած շղթայական գործողությունների»։

Վարդապետյանը նշել է, որ այս գործերով առաջադրված մեղադրանքները դասվում են այնպիսի հանցագործությունների շարքին, որոնք չեն ենթարկվում վաղեմության ժամկետի՝ դիտարկվելով որպես խոշտանգում կամ դրան հավասարեցված վարքագիծ։ «Այս դեպքում պնդելով, որ վաղեմության ժամկետները լրացել են, չի կարող քրեական հետապնդումը դադարեցվել»,- ընդգծել է նա։

Նրա փոխանցմամբ՝ արդեն դատարան են ուղարկվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործեր, իսկ որոշ դրվագներով քննությունը շարունակվում է։ Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել նաև նախկին պաշտոնյաներ Հովհաննես Թամամյանին, Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին։

Գլխավոր դատախազը հայտնել է նաև, որ առաջիկայում դատարան կուղարկվի «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման դրվագը։ Նա ընդգծել է, որ Եվրոպական դատարանը պատասխանատվություն է տեսնում ոչ միայն անմիջական գործողություն կատարողների, այլև այն անձանց վրա, ովքեր թույլ են տվել նման միջոցների կիրառումը առանց պատշաճ պատրաստվածության։

Վարդապետյանի խոսքով՝ քննությունը շարունակվում է նույն տրամաբանությամբ, և առաջիկայում հնարավոր են նոր մեղադրանքներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ըստ Դատախազության, ներգրավված են եղել բանակի կիրառման գործընթացում խաղաղ ցուցարարների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։