Ադրբեջանում դժգոհ են Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությունից

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հայտարարությունը, թե Բաքվի վրա պետք է ճնշում գործադրել՝ հրադադար պարտադրելու համար, Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Հայկո Մաասի՝ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու կոչը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադար պարտադրելու համար, խորը ափսոսանք ու լուրջ տարակուսանք է առաջացնում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարին ուղղված միակողմանի կոչերը միտված չեն հակամարտության լուծմանը, այլ ստատուս-քվոյի պահպանմանը։

Բաքվում նաև անարդար են համարել ներկա իրավիճակում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչերը։

«Հակառակը, մենք կոչ ենք անում Գերմանիային՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա ու արդար դիրքորոշում ունենալ «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման ապահովման  գործում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան