Իրանը 200 տանկ է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին․ ինչի՞ է նախապատրաստվում Թեհրանը

Լուրեր

05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
Բոլորը

Արդեն 3 տասնամյակ է՝ Իրանը մտավախություն ունի, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կներխուժեն իր տարածք։ Այդ պատճառով էլ Թեհրանը ԼՂ պատերազմում աջակցում է Երևանին, գրում է Репортер-ը՝ վկայակոչելով հունական Pentapostagma-ն։

Հրապարակման համաձայն՝ հոկտեմբերի 5-ին Իրանի լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ երկրի իշխանությունները հայ-ադրբեջանական սահման են ուղղել իրենց զրահատանկային դիվիզիան ու բանակի այլ ստորաբաժանումները։ Առաջին հերթին, Թեհրանը ցանկացել է ապահովել իր անվտանգությունը, քանի որ Իրանի ամբողջ հյուսիս-արևմուտքը բնակեցված է հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով։ Իրանցիներն իրապես մտավախություն ունեն, որ հակամարտությունը կարող է հատել իրենց սահմանը, քանի որ տեղի բնակչությունը կտրականապես դեմ է հայերին աջակցելուն։

Սակայն ռազմական փորձագետները կասկածում են, որ նման հսկայական հավելյալ խմբավորումն անհրաժեշտ է սահմանների պաշտպանության ու ամբողջականության համար։ Նրանք ենթադրում են, որ այդ ողջ տեխնիկայի զգալի մասը կարող է հայտնվել Հայաստանում, եթե Երևանը խնդրի։

Հայտնի է, որ Իրանը մինչ այդ Հայաստանին է փոխանցել 30 տանկ ու 20 հրետանային համակարգեր։ Հավանական է, Թեհրանը կշարունակի աջակցել Երևանին նաև հետագայում։

Անհրաժեշտ է նշել, որ Իրանի իշխանություններն արդեն պաշտոնապես նախազգուշացրել են Ադրբեջանին, որ եթե Բաքուն փորձի հակամարտությունը տեղափոխել Իրանի սահման, ապա Թեհրանի կողմից պատասխանը կայծակնային կլինի։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ Իրանի օդային տարածքում խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ։

Վերլուծաբանները կարծում են, որ Իրանը պատարաստվում է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից , ինչպես օրինակ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Թեհրանին մնում է միայն ստանալ Մոսկվայի աջակցությունը՝ սկսելով Ռուսաստանից գնել զենք։

Տաթև Ֆռանգյան