Վերջին 20-30 տարում տարածաշրջանում այսպիսի խիտ մարտական գործողություններ շատ քիչ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Երևի թե իմ տրամադրությունից և վստահ խոսքերից հասկացաք, որ մեր զինված ուժերը, բնականաբար, ունեն հաջողություններ, բայց խաղաքարտերը չբացեմ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրունը Հովհաննիսյանը:

«Ավելի շատ ես կուզենամ ավետել հաջողությունների լուրը, բայց այս պահին ընթանում են համառ մարտեր և մարտերի ընթացքում ինչպես հաջողությունները, այնպես էլ անհաջողությունները կամ ժամանակավոր խուսավարումներն անխուսափելի երևույթներ են, մենք այդ մասին բազմիցս ասել ենք»,- ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ սա մեծ պատերազմ է:

«Սա փոքր պատերազմ չէ: Հավատացեք՝ վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում խիտ մարտական գործողություններ, այսպիսի մեծ ցամաքային ուժերի՝ զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, ԱԹՍ-ների ներգրավվածություն կոնվենցիոնալ պատերազմի մեջ շատ քիչ է եղել: Այս մարտական գործողությունների ժամանակ առանձին դիրքային, սահմանային փոփոխությունները, նահանջները, թևանցումները, շրջանցումները, առանձին էպիզոդներով քննարկելն այնքան էլ տեղին չենք համարում, երբ կավարտվեն կոնկրետ օպերացիաներ, կունենանք կոնկրետ արդյունքներ, պաշտպանական գերատեսչությունը կհամարի տեղին, կներկայացնի համապատախան ապացույցները, ինչպիսիք դուք տեսել եք այս օրերի ընթացքում մի քանի անգամներ, կոնկրետ ֆիքսված հետախուզական միջոցներից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: