Երևանը չի դիտարկում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Քաղաքականություն
07.10.2020 | 18:27Երևանը ներկայում չի դիտարկում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի նախատեսվում»,- Նաղդալյանի խոսքերն է մեջբերում ռուսական գործակալությունը։