«Մենք «Ելք»-ի ցանկություններով չենք առաջնորդվելու». Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուն ունենա

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Factor.am-ի հետ զրույցում, անդադառնալով նախագահի թեկնածության առթիվ «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցելու «Ելք»-ի հայտարարությանը, ասաց, թե իրենք «Ելք»-ի ցանկություններով չեն առաջնորդվելու, առաջնորդվելու են «քաղաքական նպատակահարմարությամբ»:

ԱԺ «Ելք» խմբակցությունը, հիշեցնենք, հայտարարել է, որ Հայաստանի նախագահի իրենց թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Արտակ Զեյնալյանը կիրթ, գրագետ, զուսպ քաղաքական գործիչ է, բայց մենք դեռ որևէ քննարկում չենք անցկացրել այդ առթիվ: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, հնարավորությունները մենք դեռ չենք քննարկել»,- ասաց Բագրատյանը:

«Ելք» խմբակցությունը նաև հայտարարեց, որ բանակցություններ է սկսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ անհրաժեշտ ստորագրությունների թվաքանակն ապահովելու համար: ԲՀԿ պատգամավորը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը ունենա նախագահի իր թեկնածուն. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ թեկնածու է առաջարկում ՀՀԿ-ն: Երբ որ կլինի առաջարկ, մենք կորոշենք՝ մեր թեկնածուին կառաջադրենք, թե՝ ոչ»:

Ինչ վերաբերում է նախկինում «Ծառուկյան» դաշինքի հասցեին «Ելք»-ի հնչեցրած կոշտ քննադատությանը և հարցին, թե արդյոք դա կարող է խոչընդոտ լինել համագործակցության համար, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքական նպատակահարմարությունը և քաղաքական պատեհությունը տարբեր հասկացություններ են: «Ելք»-ը քննադատել է, թե չի քննադատել, դա իր ներքին խնդիրն է: Մենք կառուցողական քննադատություն «Ելք»-ի կողմից մեր կուսակցության հասցեին չենք լսել: Խոսակցությունների, բամբասանքների մակարդակի երևույթներ են եղել ընդամենը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, թե «եթե որևէ մեկը սխալվում է, դա իր մեղքն է»:

Մանրամասները դիտեք Սերգեյ Բագրատյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան