Հյուսիսային ուղղությամբ առաջխաղացում ունենք․ դիրքային շեշտակի բարելավումներ կան․Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Այսօր հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնամասշտաբ հարձակում՝ բավականին մեծ ուժերով, որոնց գործողությունները մենք հավաստանշել ենք, հետևել ենք, և հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված, երեք բրիգադներ գլխովին ջախջախվել են՝ ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով, մոտ 60 դիակ թողել են դաշտում, մյուսները փախել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊԲ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտն այս պահին էլ հրթիռակոծվում է. «Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարված են հասցնում խաղաղ բնակիչներին»:

Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մեր ՊԲ-ն հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր են ազատագրվել:

Անդրադառնալով Ջաբրայիլի հատվածում տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը մանրամասնեց. «Հակառակորդը փորձում էր զարգացնել զարգացումները, գլխովին ջախջախվել և դուրս է շպրտվել հարձակողական բնագծերից: Մեր ԶՈւ-ն շարունակում է ազատագրական հաջողությունների շղթան: Հաղթանակը մերն է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: