Մերձավոր Արևելքից հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր վարձկաններ են տեղափոխվում Ղարաբաղի սահմանանագիծ. Սերգեյ Նարիշկին

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում «Ջաբաթ-ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր ունեցած տվյալներով՝ հակամարտության գոտի ակտիվորեն վարձկաններ են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջաբաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ», նաև քրդական ծայրահեղ խմբավորումներ։ Խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել Ղարաբաղյան նոր պատերազմում»,- ասվում է Նարիշկինի տարածած հայտարարությունում։

Սերգեյ Նարիշկինը նաև ընդգծել է՝ կասկած չունեն, որ միջազգային հանրության հետ համագործակցությամբ հակամարտության կողմերը կդադարեն ուժ գործադրել ու կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։

«Մեզ չի կարող չհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր հարթակ  միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանի ու Հայաստանի հարևան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասել է Նարիշկինը։

«Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ և միանշանակ աջակցությունը Ղարաբաղում այժմյան սրացման նոր արտաքին գործոն է»,- հավելել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

Էմմա Չոբանյան