Մեկ ժամում հավաքվել է 7 միլիոն. մասնակցել կարելի է նաև նվիրաբերելով 1000 ՀՀ դրամ՝ SMS հաղորդագրության միջոցով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» նվիրատվությունները շարունակվում են։ Այս պահին հավաքված գումարը կազմում է  28,830,315.70 դոլար։

Ամենամեծ նվիրատվություններից մեկը կատարվել է Էդել Հովնանյանի և Հրայր ու Աննա Հովնանյան բարեգործական հիմնադրամի կողմից՝ 3 000 000 դոլար։

3 մլն դոլար է նվիրաբերել  է նաև «Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը։

Ալ Եսայանը և իր ընկերներն էլ Լոս Անջելեսում հավաքագրել և փոխանցել են 1 միլիոն դոլար:

Ի դեպ ,այդ 7 մլն դոլար փոխանցումը կատարվել է 1 ժամվա ընթացքում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլար են նվիրաբերել Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները

Դրամահավաքին մասնակցում են հայեր Ռուսաստանից, Ավստրալիայից, ամբողջ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Այնպիսի համայնքներ կան, որոնք երբևէ ակտիվ չեն եղել, բայց այս անգամ մասնակցում են շարժմանը:

Դրամահավաքին ակտիվ մասնակցում են նաև Հայաստանաբնակ հայերը։

ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- ասված է նախարար Ռուստամ Բադասյանի գրառման մեջ:

Հայաստանի երգի պետական թատրոնն էլ տեղեկացնում է, որ անձնակազմի կողմից այսօր ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամին փոխանցվել է 2.800.000 ՀՀ դրամ:

Նվիրատվությունները շարունակվում են։ Մասնակցել կարելի է նաև  նվիրաբերելով 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար: