Չի կարող լինել նման երևույթ, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. Գալուստ Սահակյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև Հանրապետական կուսակցությունում վարչապետի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, բայց բոլորն արդեն կողմնորոշված են: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Կարծում եմ՝ այս պահին հիմնականում բոլորն արդեն կողմնորոշված են, ու չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք նույն պատասխանը չի տալու», – ընդգծեց հանրապետական պատգամավորը:

Լրագրողի հարցին՝ ապագա վարչապետը լինելո՞ւ է  անվիճելի հեղինակություն, Ազգային ժողովի պատգամավորն ասաց. «Քաղաքականության մեջ անվիճելի հեղինակություններ չեն լինում, պարզապես քաղաքական պայմանների հետևանքով ընտրվում են իշխանության ներկայացուցիչներ»:

Ի տարբերություն վարչապետի պաշտոնին, նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանը դեռևս չի կողմորոշվել՝ ում է ցանկանում տեսնել.  «Դեռևս ոչ մեկին չեմ տեսնում։ Արժանիներ շատ կան և շատերը կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել և իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել, որ ես ինքս առաջարկեմ դրա համար երբ առաջարկություններ կլինեն, կասեմ նաև իմ տեսակետը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: