Բանակցել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ. ինչ վտանգներ է պարունակում այս թեզը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 20:40
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից լայնածավալ ռազմական գործողություններ են: Թեժ մարտերին զուգահեռ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և առանձին գերտերություններ կողմերին ամեն օր առաջարկում են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հակամարտող երկրներն այս առումով առայժմ տեսանելի քայլերի չեն գնում:

Սրան զուգահեռ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց հոդված բանակցային ֆորմատում փոփոխություններ անելու վերաբերյալ:

«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով խմբագրականում առաջ է քաշվում այն թեզը, որ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ դեմ առ դեմ կամ բանակցությունները պետք է լինեն քառակողմ՝ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի և Ադրբեջանի մանսակցությամբ: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանը կռվում է Թուրքիայի հետ և հետևյալ հարցադրումն անում՝ «իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ»։

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ձեռքին գործիք և անկախ ռազմաքաղաքական միավոր չէ, ուստի հայկական կողմն ուղիղ բանակցություններ պետք է վարի Ադրբեջանի «տիրոջ» հետ։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում, որ Թուրքիային Արցախյան հակամարտությունում ներգրավելը խելամիտ տարբերակ է: Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմի գերխնդիրն է՝ բացառել Թուրքիայի՝ որևէ տեսակի ներգրավվածությունն այս հարցում:

Այնուհանդերձ, բացի Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, միջազգային հանրությունը ևս արձանագրել է, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի խորացման մեջ:

ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայից Բաքու, ապա հակամարտության գոտի են տեղափոխվել 300 սիրիացի զինյալներ: Ի դեպ, այսօր էլ Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ խոցված սպայի մոտ եղել է իսրայելական ռադիոկայան, որից պարզվել է՝ հակառակորդի կողմից ռազմական գործողություններին մասնակցող ինչ-որ թվով անձինք ղեկավարվում են արաբերենով: Մինչ այս էլ, հայկական կողմը Թուրքիայի ներգրավվածության մասին որպես ապացույց նշել էր այն, որ ռազմական գործողություններին ադրբեջանական կողմը կիրառում է թուրքական արտադրության F-16 կործանիչներ:

Տաթևիկ Հայրապետյանը նշում է՝ այս փաստերը վկայում են այն մասին, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին իր ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Այնուհանդերձ, նա կարծում է, որ պետք է զերծ մնալ Թուրքիային բանակցություններում ներգրավելու մտքից:

Ադրբեջանը ռազմական գործողությունների առումով ոչ մի բան չի որոշում և տանում է այն թուրքական գիծը, որը ձևավորվում և մշակվում է թուրքական ԱԳՆ-ում, ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ միաժամանակ նշելով, որ վաղ է խոսել բանակցությունների մասին, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցել:

Արձանագրելով Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում՝ նա նշում է վտանգների մասին, որոնք կծագեն, եթե պաշտոնական Անկարան բանակցային կողմ դառնա: Ընդդիմադիր պատգամավորը նշում է, թե Թուրքիան մշտապես ցանկացել է բանակցային կողմ լինի, բայց հայկական կողմը պետք է հակված լինի նման սցենարը բացառելուն:

Արման Աբովյանն անդրադարձավ նաև վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում Թուրքիային բանակցային կողմ դարձնելու թեզին՝ նշելով, որ արտառոց ոչինչ չկա, երբ նման տարբերակ է քննարկվում: Պատգամավորի խոսքով՝ բանակցային ֆորմատը պարզ կդառնա միայն մարտական գործողություններից հետո, և այստեղ շատ կարևոր է, թե կողմերից ով հաջողություններ կգրանցի:

Քաղաքագետ, հոդվածի հեղինակ Արմեն Բաղդասարյանը չի կարծում, որ Թուրքիային բանակցային կողմ դարձնելով՝ տարածաշրջանում նրան գերիշող դիրք է տրվում: Ըստ նրա՝ այդպիսով Թուրքիայի կարգավիճակի իջեցում է տեղի ունենում, Անկարան միջնորդ երկրից դառնում է բանակցող:

Թուրքիային Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում ներգրավելը, ըստ քաղաքագետի, մեկ դեպքում ընդունելի կլինի, եթե հայկական կողմին չհաջողվի Թուրքիային ընդհանրապես հեռու պահել այս գործընթացից: Արմեն Բաղդասարյանն ասում է, որ եթե Հայաստանը Թուրքիայի հետ չբանակցի, դա Երևանի փոխարեն Մոսկվան է անելու, ինչը ձեռնտու չի կարող լինել:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն այդպիսով Թուրքային հրավիրում է Հարավային Կովկաս, Արմեն Բաղդասարյանը նշեց՝ ճիշտ հակառակը, Հայաստանն է դուրս գալիս ռազմաքաղաքական նոր հարթություն Հարավային Կովկասի սահմաններից և մտնում է մերձավորարևելյան քաղաքականություն, որով փորձում է դառնալ ինքնուրույն գործոն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան