Այս պատերազմն ապրիլյան պատերազմի հետ համեմատել չի կարելի. մարտական գործողությունները ծավալուն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պատերազմը ո՛չ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, ո՛չ 2020 թվականի հուլիսի տավուշյան դիրքային գործողությունների հետ համեմատել չի կարելի։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Համեմատության մեջ կարելի է ասել՝ մեր զինվորի ըմբոստ ոգին է, դիմացկունությունն ու տոկունությունը, գիտակից վերաբերմունքը՝ իր առջև դրված խնդիրը հմուտ կերպով իրականացնելու համար։ Յուրաքանչյուր մարտական գործողություն իր առանձնահատկությունն ունի՝ և՛ ռազմական թատերաբեմում, և՛ մասշտաբներով, և՛ սպառազինության, ռազմական տեխնիկայի ընդգրկմամբ։ Այս մարտական գործողությունները բավականին ծավալուն են, լայնամասշտաբ, ընդգրկված են Պաշտպանության բանակի՝ Արցախի Հանրապետության ամբողջ սահմանային հատվածները, մարտական գործողությունները, հարձակողական գործողությունները, շեղող գործողություններն ամբողջ սահմանով են ընթանում։
Այս մարտական գործողությունները նաև առանձնանում են նրանով, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են իրենց զինանոցում ունեցող ողջ սպառազինությունը, բոլոր զորամիավորումների և բոլոր զորամասերի ուժերը։ Այդ գործողություններն առանձնանում են նաև հակառակորդի կողմից կիրառվող կրակային միջոցների խտությամբ, ինչպես նաև ՊԲ-ի կողմից կրակային խոցման հակազդմամբ կամ կանխարգելմամբ»,- ասաց գեներալ-գնդապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: