Նեթանյահուն ու Էրդողանը Լեռնային Ղարաբաղում Իրանի դեմ դաշինքի մե՞ջ են․ Haaretz-ի անդրադարձը

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատմական թշնամությունն օսմանցիների ու պարսիկների միջև ու ամբողջ տարածաշրջանի թեժ կետերը հսկողության տակ պահելու համար մրցակցությունը դժվարացնում է Թուրքիայի ու Իրանի միջև կայուն գործընկերության ստեղծումը։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին։

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական բեռնատար օդանավերի՝ Իսրայելի Նեգևի ավիաբազայում վայրէջք կատարելը սովորական երևույթ է, որը խոսում է երկու երկրների միջև առկա զենքի լայնամասշտաբ գործարքների մասին։ Իլ-76 օդանավերի ժամանումն էլ, որոնցից երկուսը վայրէջք է կատարել Ուվդայում անցյալ հինգշաբթի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայից երկու օր առաջ, իսկ հետո ևս երկու օդանավերի ժամանումը՝ երեքշաբթի ու չորեքշաբթի, թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում էին Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին կռվին։

Haaretz-ը նաև նշում է, որ Իսրայելի կառավարությունը ձեռնպահ է մնացել  Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին որևէ հայտարարություն անելուց։ Պաշտոնապես այն ոչ մեկի կողմից չէ, ունի դիվանագիտական հարաբերություններ նաև Հայաստանի հետ, որը երկու շաբաթ առաջ իր առաջին դեսպանությունն է բացել Թել Ավիվում։

Իսրայելի պաշտոնյաները հանգիստ ասում են՝ «մենք շահեր ունենք երկու կողմում», և Իսրայելը բացահայտ չի գնա Ռուսաստանի կառավարության դեմ, որը Հայաստանի հովանավորներից մեկն է, չնայած զենք է վաճառում նաև Ադրբեջանին։

Ըստ պարբերականի՝ Իսրայելն Ադրբեջանին դաշնակից է համարում։ Կասպից ծովի կլեպտոկրատիան նավթի աղբյուր է, որը գնում է Իսրայելը, և աշխարհագրական դիրքի պատճառով չափազանց օգտակար է, հատկապես, որ հարևանը Իրանն է։

Այնուհետ հրապարակման մեջ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի էթնիկ կապերն ավելի ամուր են տարածաշրջանի մեկ այլ տերության՝ Թուրքիայի հետ, որը, Լեռնային Ղարաբաղից եկող լուրերի համաձայն, ավելի շատ է ներգրավված էսկալացիայի մեջ, քան նախկինում։ Հայկական կողմն ասում է, որ թուրքական անօդաչու սարքեր են օգտագործվել, թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական օդանավերից մեկը և նույնիսկ թուրքամետ Սիրական ազգային բանակից սիրիացի վարձկաններ են տարվել այնտեղ։ Թուրքիան հերքում է իր ռազմական ներգրավվածությունը, բայց բացահայտ աջակցում է Ադրբեջանին։

Լրատվամիջոցը գրում է, որ Իսրայելը, տևական ժամանակ անց առաջին անգամ, թվում է՝ Թուրքիայի հետ նույն կողմում է։ Սա ժամանակավոր, պատահական շա՞հ է, թե՞ նշան, որ Իսրայել-Թուրքիա դաշինքը դեռ գոյություն ունի։ Նման հարց է բարձրացնում հոդվածագիրը՝ նշելով, որ վերջին 12 տարիների ընթացքում Գազայում Իսրայելի գործողություններից հետո այդ հարաբերությունները հետընթաց են ապրում։

Այսօր էլ Իսրայելի անվտանգության ու հետախուզության վերնախավը հաստատում է, որ ավտոկրատ Էրդողանն անբուժելի հակասեմական է, և քանի դեռ նա Թուրքիայի առաջնորդն է, որևէ հեռանկար չկա կապերի իրական զարգացման համար։ Նշվում է նաև, թե Էրդողանը քննադատել է Իսրայելի հետ արաբական երկրների՝ վերջերս կնքած համաձայնագրերը, բացի այդ՝ Թուրքիան ընդունել է ՀԱՄԱՍ շարժման առանցքային դեմքերին ու թույլ տվել Ստամբուլում գրասենյակներ բացել։

Անդրադառնալով Իրանին՝ հոդվածագիրը նշում է, որ ստեղծված իրավիճակում շատ բան կախված է նաև Թեհրանից։ Նշվում է, որ պատմական թշնամությունը օսմանցիների ու պարսիկների միջև և տարածաշրջանի թեժ կետերը հսկողության տակ պահելու համար մրցակցությունը դժվարացնում է Թուրքիայի ու Իրանի միջև կայուն գործընկերության ստեղծումը։

Հոդվածագիրը գրում է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գլխավոր աջակիցներից է, որը Իսրայելին հնարավորություն է տալիս երկխոսել Էրդողանի հետ։  Եվ Ադրբեջան զենքի մատակարարումներն ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը հիշեցնում է, որ դաշինքի հավանականությունն ամբողջությամբ մեռած չէ։

Էմմա Չոբանյան