Մեկ Էրդողանն էր Youtube փակում, հիմա նույն ցենզուրան Ալիևն է անում, ահա ում հետ գործ ունենք․ Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Հայ-ադրբեջանական նոր պատերազմը մղվում է տեղեկատվական բարդ պայմաններում։ Յուրաքանչյուր լուրջ հարձակումից առաջ Բաքուն ապատեղեկատվություն է տարածում։ Իսկ սոցցանցերում աշխատում են ֆեյք էջեր ու օգտատերեր, որ նաև տեղեկություններ են հավաքում։ Այս թեմաների շուրջ Factor.am–ը զրուցել է Ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամի, CyHub Armenia ՏՏ անվտանգության մասնագետ Ալեքսեյ Չալաբյանի հետ։

– Հայկական «Մոնթե Մելքոնյան» կիբերբանակը կոտրել է Ադրբեջանի պետական կայքեր ու նաև էլեկտրոնային փոստերից տեղեկություններ կորզել։ Սա մի կողմից ոգևորող նշանակություն ունի, իսկ ինչպե՞ս կարելի է արդյունավետ օգտագործել դա։

– Մեզ մոտ սովորաբար կայք կոտրելիս այնտեղ դրվում է դեկլարատիվ ինչ-որ բան, օրինակ՝ մենք կախում ենք հայկական դրոշը, իսկ իրենք նաև սիրում են իրենց նախագահի պատկերը դնել։ Սա ավելի ցուցադրական, հոգեբանական էլեմենտ է։ Բուն պատերազմի համար շատ բան չի նշանակում։

Բայց ավելի կարևոր, ավելի կրիտիկական, ավելի վտանգավոր է այն չերևացող մասը, որ տեղի է ունենում, երբ իրենք մուտք են ստանում ինչ-որ ենթակառուցվածքի, ինչ-որ տվյալների։ Դա վտանգավոր է, որովհետև ոչ միայն ցուցադրական քայլ է, այլ նաև մենք չգիտենք՝ իրենք ինչ ունեն, ինչ չունեն։

– Արցախի ընդհանուր բջջային ցանցը ծանրաբեռնված է, դա նաև կապված է այն բանի հետ, որ շատ են զանգերը, հետաքրքրությունն է մեծ։ Այս ծանրաբեռնվածությունն ինքնին խնդիր է, բայց քանի որ շատ են զանգերը, հնարավո՞ր է՝ Ադրբեջանը չկարողանա դրանք ֆիքսել, մշակել։

– Գուցե ընդհանուր հոսքը շատանում է, և այնտեղ կարևոր բան որսալը դժվարանում է։ Բայց եկեք հիշենք, որ այդ բոլոր զանգերը մենք չենք կատարում ու հարցնում՝ տուն գալուց հաց բերե՞նք։ Ասում են դիրքը, որտեղ հայտնվեցին, քանի հոգի մահացավ… Այսինքն, ճիշտ է՝ տասնապատիկ-քսանապատիկ շատ զանգեր են, բայց դրանց 90 տոկոսն ունի հենց ադրբեջանցիներին հետաքրքրող բովանդակություն։

Բացի այդ՝ ես վստահ չեմ, որ այդ մարդիկ հասկանում են, բայց այստեղ հարցը ոչ միայն գաղտնալսելն է, այլ հատկապես, եթե խոսում ենք հասանելիության թիրախի մասին, ուղղակի կարելի է հեռախոսը բավական մեծ ճշգրտությամբ պելենգավորել։ Բավարար ճշգրտությամբ, որպեսզի դրա վրա աշխատեն հրետանին, ԱԹՍ-ները, դիպուկահարները կամ ուղղակի բացահայտվի մարդկանց գտնվելու վայրը։

– Այսինքն՝ հենց հեռախոսի գտնվելու վա՞յրը թիրախավորեն։

– Այո՛։ Հեռախոսն ուղղակի պետք է լինի անջատված, որպեսզի չթիրախավորվի և՛ դրա տերը, և՛ նրա շուրջ գտնվողները։

– Ադրբեջանը ռազմական գործողությունների առաջին օրվանից արգելափակեց գրեթե բոլոր սոցցանցերը։ Չկա՞ վտանգ, որ մարդիկ VPN-ով ուղղակի կմտնեն, հայկական կայքերում կկարդան՝ ինչ ուզում են։

– Ինձ թվում է՝ շատերն այդպես անում են։ Ուղղակի լավ ճանաչելով իրենց հատուկ ծառայություններին, որ մի լայքի համար իրենց կարող են կանչել «ԿԳԲ-ի պադվալ», իրենք ուղղակի ոչ մի ռեակցիա չեն տալիս, չեն լայքում։ Ուղղակի սուս-փուս կարդում են, փորձում են ոչ մի կերպ չերևալ։

Առհասարակ, զարմացած եմ Ադրբեջանի այդ որոշման վրա, որովհետև դա նաև ներսում խուճապային տրամադրություններ կարող է ստեղծել և խուճապ, որն այլևս հնարավոր չէ վերահսկել։ Դա նաև ոտնահարում է մի շարք իրավունքներ, և ինձ թվում է՝ դրա մասին պետք է ավելի շատ խոսել։ Դա իրենց՝ բռնապետ լինելու ևս մեկ ապացույց է։ Մեկ իրենց գործընկեր Էրդողանն էր այնտեղ անընդհատ փակում Youtube, Wikipedia, և ամբողջ աշխարհը նրանց դատապարտում էր (մինչև հիմա, կարծեմ, Եվրոպական դատարանում գործեր կան՝ կապված Wikipedia-ի հետ), հիմա նույն ցենզուրան Ալիևն է անում իր ժողովրդի հանդեպ։ Ու դա ևս մեկ ցուցանիշ է՝ ում հետ գործ ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան