Հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները ցանկանում են հայրենիք գալ․ միջնորդել են հետախուզումը վերացնել

Լուրեր

30.04.2024 | 11:51
Արտասահմանցի գործընկերներին, Ջերմուկի բնակիչներին հարցրեք՝ ընդունելի՞ է շփման գծով սահման գծելը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:46
Փաշինյանի որոշումներով Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
30.04.2024 | 11:42
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար․ ՊԵԿ
30.04.2024 | 11:39
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել
30.04.2024 | 11:33
Ձեր դաշնակիցներն ադրբեջանցիներն են, մերն էլ՝ ռուսները․ պրծա՞նք․ Մինասյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:31
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Հայաստանի վրա հարձակվելու․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:22
ՀՀ-ում Կանադայի դեսպանը հանդիպել է ԵՄ առաքելությանը միացած կանադացի փորձագետին
30.04.2024 | 11:16
Կարո՞ղ է մի հատ էլ բախում լինի, էդ շփման գիծը մի քիչ էլ ավելի խորանա ՀՀ խորքեր, չե՞ք մտածում․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:14
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:10
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
30.04.2024 | 11:09
Հատվածային սահմանազատում գոյություն չունի միջազգային պրակտիկայում․ դա Ադրբեջանի հորինածն է․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:04
Օդեսայում ՌԴ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
30.04.2024 | 10:52
«Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը․ պարզ ա, չէ՞, ձեր դաշնակիցները չեն կատարելու պարտավորությունները»․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 10:50
Սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգ չմտավ․ ՔՊ-ն դեմ քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 10:47
Սա առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողություններին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանում մարտերը շարունակվում են։ Իրադարձությունների սրման ֆոնին հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից երեքը հայտարարություն են տարածել, թե հայրենիք են ուզում վերադառնալ։

Մասնավորապես սեպտեմբերի 27-ին նման միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը նշել էր, թե չի խնդրել դադարեցնել քրեական հետապնդումը, կամ կարճել քրեական գործը, ինքը հիմա միայն ցանկանում է վերադառնալ և փորձել երկրին օգտակար լինել։

Այսօր հայրենիք վերադառնալու ցանկության մասին հայտարարություն էր տարածել նաև հետախուզվող, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյան:

«Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խոր ցավով և անհանգստությամբ է հետևում հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»,- գրել է նրա փաստաբանը։

Պաշտպանը միջնորդել է վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Հայրենիք գալու և Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հայկական կողմից հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան Հայաստան գալու և Արցախ մեկնելու, սակայն դեռևս պատասխան չի ստացել»,- հայտնում է 168.am-ը։

Factor.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը այս միջնորդությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումը իմանալու համար, պատասխանը դեռևս չենք ստացել։

Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրի՝ այս միջնորդագրերի քննարկման և պատասխանի համար նախատեսված է 5 օրյա ժամկետ։ Այն դեռ չի լրացել։

Լիլիթ Շաբոյան