Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի և կիրանցեցիների հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Չնայած երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կիրանցեցիները շարունակում են փակ պահել Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար- Կիրանց հատվածը։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակիչները դեռ մտադրություն չունեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման վերաբերյալ իրենց պահանջները չեն կատարվել։

Նրանք երեկ երեկոյան Փաշինյանի հետ հանդիպմանը կրկին պնդել են իրենց պահանջները, բայց, ինչպես Կիրանցի վարչական ղեկավարն է փոխանցում, ամեն ինչ նույն է, ոչ մի փոփոխություն չկա։ Իրենք էլ վարչապետի հանդիպման արդյունքից գոհ չեն։

«Այն, ինչ մինչև այս պահը եղել է, նույն ձևով մնում է։ Դեռ էլի սպասում ենք, նույն սցենարով խոսել ենք։ Էն ժամանակ էլ, երեկ էլ կրկին բարձրացրել ենք տարածքների փոխանակման հարցը։ Մարդկանց մտահոգությունները չփարատվեցին, որովհետև տներ կան, որոնք իրենց այս նոր քարտեզով ընկնում են ադրբեջանական տարածքի մեջ։ Պարզ էլ չի դեռ՝ քանի տուն է անցնելու ադրբեջանական կողմին, չեմ կարող հստակ ասել, միգուցե, շուրջ 20 տուն։ Մարդիկ չգիտեմ՝ ոնց կցանկանան ապրել այդ սահմանի վրա»,- մանրամասնեց նա։

Կամո Շահինյանի խոսքով՝ առաջիկայում՝ մեկ- երկու օրից իրենց բարձրացրած հարցերին պետք է պատասխան տան։

Հիշեցնենք, որ երեկ Կիրանցի վարչական ղեկավարն ու մի քանի գյուղացիներ Կառավարության շենքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դուրս էին եկել վրդովված, նրանք չցանկացան լրագրողների հարցերին պատասխանել։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ «վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։

Ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Սահմանազատման վերաբերյալ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը դեմ են
Կիրանց, Ոսկեպար և հարակից գյուղերի մի շարք բնակիչներ, որոնք ապրիլի 19-ից բողոքի ակցիա են իրականացնում՝ փակ պահելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

 

Մանյա Պողոսյան