Քաղաքական իրական այլախոհությունը Հայաստանում համարվում է հանցագործություն․ իրավապաշտպաններ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում դատարանը ենթակա է քաղաքական իշխանություններին և Դատախազությանը, և բնական է՝ մենք նման նախադեպեր չենք էլ ունենալու»,- անդրադառնալով Միխեիլ Սաակաշվիլիի՝ Կիևի դատարանից ազատ արձակմանը, Factor.am-ին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանը նշեց՝ Ուկրաինան ազատ երկիր է, որտեղ դատարանն անկախ է և կայացնում է իր վճիռը․ «Ես դեռևս ականատես չեմ եղել, որ Հայաստանի դատարանը չհաստատի Դատախազության, կամ իշխանությունների կողմից թելադրված որոշումը»։

Հարցին, արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված կետերը կյանքի կկոչվեն, իրավապաշտպանը նշեց․ «Դա դաստիարակության, կրթության աշխարհընկալման խնդիր է, որը մեր իշխանությունները չունեն։ Նրանք այդ փաստաթուղթը ստորագրել են՝ նախապես իմանալով, որ չեն իրականացնի»։

Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Վրաստանի նախկին նախագահին երեկ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեցին։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նշում է Հայաստանին չի «սպառնում» Ուկրաինայի դատարանի օրինակը․ «Մինչև հիմա չի եղել այդպիսի բան, այդպես վարվելու պատճառները դեռ չեն վերացվել։ Բոլոր քաղաքական կասկածյալներին պատժում են, այսինքն՝ քաղաքական իրական այլախոհությունը Հայաստանում համարվում է հանցագործություն։ Քանի դեռ մենք ապրում ենք եվրասիական արժեքային համակարգում, Ոսկե հորդայի հետնորդի ժառանգություն-պետությունում քաղաքական այլախոհությունը, կամ ընդդիմությունը հանցագործություն է և պետք է անպայման պատժվի»։

Նախկին պատգամավորի խոսքով՝ ազատ դատարաններ կունենանք այն ժամանակ, երբ մեր երկիրը կազատվի Ոսկե հորդայի լծից։

Լիլիթ Շաբոյան