«Ծառուկյան» խմբակցությունը դեմ կլինի՞ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իրենց խմբակցության և «Ելք»-ի միջև քննարկումներ են ընթանում՝ վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց. «Նմանատիպ որևէ բանակցություն և գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին և հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նույն կերպ նա պատասխանեց նաև այն հարցին, թե հնարավոր է կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննադատությանը, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներին: Իվետա Տոնայանն ասաց, որ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը և առաջնորդվում են միայն իրենց օրակարգով: Հնարավոր է ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի որպես վարչապետի թեկնածու, Տոնոյանը նկատեց, որ ինքը հնարավոր է, միգուցե ձևակերպումներով հարցերին չի պատասխանում, և բացի այդ նշեց, որ վարչապետի հարց իրենց օրակարգում չկա: