Ծառուկյանն ինձ հավասար պարգևավճար է ստանում, ժողովրդին բողոքում պարգևավճարից, գնում 3 միլիոնանոց մահճակալին քնելու․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ

– Պարո՛ն Գաբրիելյան, ՍԴ դատավորներն այսօր չընտրեցին նախագահ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ կա մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանն է։ Որպեսզի նա դառնա ՍԴ նախագահ, պետք է մեծամասնության ձայներն ստանա։ Խունդկարյանին որոշ շրջանակներ ՍԴ-ի ապագա նախագահ էին ներկայացնում և, կարծես, իրականանում է այն սցենարը, որ իշխանությունը նրան Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից գործուղեց ՍԴ նախագահի պաշտոն։

– Նախ՝ այն իրականությունը, որ ստեղծվել է՝ մինչև այս պահը հայտնի չէ մեզ ՍԴ նախագահը, սա հենց լավագույն տարբերությունն է հնի ու նորի։ Նախկինում՝ առնվազն երկու տարի առաջ, նմանատիպ պաշտոնների ժամանակ հանրությունն ու դատավորներն արդեն գիտեին, թե ով է լինելու նախագահը, օրինակ՝ նույն Գագիկ Հարությունյանին փոխարինողը։ Եվ որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, որ հենց այդ անձի համար էլ Սահմանադրության հոդվածներ էին փոխում, նույն այդ անձի համար ՍԴ նախագահը կարող էր հրաժարական տալ, որպեսզի ժամկետները չխախտվեն, իսկ մեկ այլ անձ գնար ՍԴ ու պաշտոնավարեր որպես նախագահ։

Այն փաստը, որ մինչ այս պահը չգիտենք՝ թեկնածուներն ովքեր են եղել, ինքնառաջադրվել են, թե իրենց են առաջադրել այլ դատավորներ, սա, կարծում եմ, մեծ մասով ժողովրդավարության առնվազն մեկ քայլ առաջ է։ Հիմա մենք իսկապես ունենք այնպիսի կազմ, որտեղ ազդեցությունները նվազագույնի են հասցված։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քննարկվել է Խունդկարյանի թեկնածությունը, կարծում եմ՝ այդ քննարկումը տեղի է ունեցել այն տրամաբանությամբ՝ հաշվի առնելով բոլոր մյուս թեկնածուներին, և հաշվի առնելով նաև իր պաշտոնը, որ եթե Վճռաբեկից տեղափոխվում է Սահմանադրական դատարան, ինքը, միգուցե, լինի ՍԴ նախագահը։ Չստացվի՝ մյուս թեկնածուներին նսեմացնում եմ պարոն Խունդկարյանի համեմատ։ Ես մինչ այս պահն էլ վստահ չեմ, որովհետև 6 ձայն է հարկավոր նրա ընտրության համար և կարծում եմ՝ թեժ պայքար է լինելու։ Այս առումով ես էլ եմ սպասում, որովհետև կարևոր է նաև մեզ համար, որ ՍԴ-ն ձևավորվի։ Ամեն դեպքում, ով էլ ընտրվի նախագահ, պետք է հասկանանք՝ ինքը, ինչպես Հրայր Թովմասյանի դեպքում էր, չի պաշտոնավարելու մինչև կենսաթոշակի անցնելը, 6 տարի է պաշտոնավարելու, և այս կազմը դեռ կկարողանա ևս մեկ նախագահ ընտրել։

– Ընդդիմադիր դաշտում գտնվող ուժեր կոշտ քննադատությունից անցնում են գործողությունների։ Հանրահավաք են հրավիրել ԲՀԿ-ն, Վանեցյանն ու ՀՅԴ-ն։ Ընդդիմադիրները մի քանի պատճառ են բերում՝ ինչու այս իշխանությունը պետք է հրաժարական տա «Երկրում կան կուտակված խնդիրներ, տնտեսությունը կանգնած է կոլապսի առջև, երկիրը շրջապատված է վտանգներով, իսկ այսօրվա Կառավարությունն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել»։ Սրանք արդյո՞ք այն իրական խնդիրները չեն, որ հանրության մոտ բողոք կգեներացնեն, ինչը բերի վարչապետի հրաժարականին։

– Եթե գնանք այն տրամաբանությամբ, որ երկրում տնտեսական վիճակը լավ չէ, ապա միանշանակ է դա, որևէ մեկը դա չի թաքցնում։ Դա ասվել է նաև վարչապետի շուրթերից, որ մեր տնտեսության վիճակը, կորոնավիրուսով պայմանավորված, լավ չի, բայց և կոլապսային չէ։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա աշխարհի բոլոր պետություններում իշխանափոխություն կլինի, որովհետև բոլոր տեղերում համատարած տնտեսական վիճակը բարդ է, չկա այնպիսի երկիր, որտեղ տնտեսությունն ակտիվություն է դրսևորել այս շրջանում, ՀՆԱ-ն է աճել և որևէ մի պետության վրա չի ազդել կորոնավիրուսը։ Այս խնդիրները կան, և մենք չենք թաքցնում՝ նայելով մեր քաղաքացիների աչքերին և ասում ենք՝ հարգելիներս, ինչ պլանավորել էինք այս տարի, որ պետք է լիներ, մի փոքր հապաղում է։ Կապիտալ ծախսերի մասով տեսնում ենք, որ գրեթե չենք դադարեցրել։ Աշխարհում հազվադեպ երկրներ են, որ այս պայմաններում կարողանում են ասֆալտապատում իրականացնել, դպրոցներ վերանորոգել, անվճար բուժօգնություն ապահովել։

– Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ կա մի բան, որ չի անում այս իշխանությունը ամեն ընտանիքի 1000, 2000 կամ 3000 դոլար չի բաժանում՝ վերցնելով պետական պարտք։

– Շատ ճիշտ է ասել՝ ինչո՞ւ չեք բաժանում։ Ո՞ր իշխանությունը չի ուզենա այս պայմաններում ունենալ այնքան գումար, որ բոլորին բաժանի, բայց դա ինչի՞ է բերելու։ Ես տնտեսագետ չեմ, բայց եթե հարցնենք տնտեսագիտության երրորդ կուրսի ուսանողին, ինքը շատ պարզ կասի, որ դա, գուցե, բերի ավելի վատ հետևանքի, երբ ամեն ընտանիքի այսքան գումար տան։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է պարոն Ծառուկյանի ընտանիքը ստանա այդ 1000 դոլարը, ինչո՞ւ պետք է ստանա։ Նա խոսում է պարգևավճարներից, պարոն Ծառուկյանը իմ չափ, ինձ հավասար նախորդ տարի ստացել է պարգևավճար, հիմա հեշտ է, չէ՞, կանգնել ժողովրդի առաջ, նայել աչքերին ու ասել՝ ա՛յ, հարգելիներս, «պարգևավճա՛ր, պարգևավճա՛ր», և դա ասելուց հետո գնալ 3 միլիոն դոլար արժողությամբ մահճակալին պառկել և քնել։ Ասենք՝ ավտոտնակում ունենալ մի քանի հազար ընտանիքի 1000 դոլարներ բաժանելու չափով՝ փոշին վրան դրած մեքենաներ ու ասել՝ ժողովո՛ւրդ ջան, դուք սոված եք, որովհետև ձեզ 1000 դոլարներ չեն տալիս։ Խոսում են վարկերի տոկոսներից, ես միշտ ասել եմ՝ այդքան գումար ունեք, մի հատ բանկ բացեք, տեսնեմ՝ կարողանալո՞ւ եք 2 տոկոսով սպառողական վարկ տալ։ Ես աշխարհում չգիտեմ մի երկիր, որտեղ 2 տոկոսով սպառողական վարկ են տալիս։ Հեշտ է այդ մարդկանց ասել՝ էս կլինի, էն կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան