Արման Թաթոյանը Մարդու իրավունքների միջազգային օրը նշել է Արցախում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ից 11-ն այցելել է Արցախ:

ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավապաշտպան երկու հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում կայացել է Արցախի դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար նախապես հայտարարված «Ինչո՞ւ են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը» խորագրով մրցույթի արդյունքների ամփոփումը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը կարևորել է նման մրցույթ անցկացնելու Արցախի գործընկերոջ նախաձեռնությունը: Պաշտպանը ողջույնի խոսքում նշել է, որ իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից․ քաղաքակիրթ աշխարհը պետք է ճանաչի Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով:

«Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը նշում ենք Արցախում: Այն Արցախի դեպքում խորհրդանշական է, քանի որ այդ օրն են տեղի ունեցել Արցախի անկախության 1991 թվականի և առաջին Սահմանադրության 2006 թվականի հանրաքվեները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միջազգային հանդիպումներում պետք է ունենա ինքնուրույն ներգրավվածություն, իսկ միջազգային գործընկերների այցերն Արցախ պետք է շարունակաբար ակտիվանան»,- ասել է Արման Թաթոյանը:

Պաշտպանն աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գործարարների շահերի պաշտպանությանը, նրանց խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ:

Աշխատանքային այցի ավարտին տեղի է ունեցել հանդիպում Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի և նորաստեղծ իրավաբանական կլինիկայի ուսանողների հետ: