Իրատեսակա՞ն է արդյոք առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասնել 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ  հայտարարել է. «Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչև 2040 թվականը մեր ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախները, որոնք կարևոր են նաև մեր երկրի համաչափ զարգացմանն ու ներառական տնտեսական զարգացման առումով: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի»: 

Արդյոք ՀՀ տնտեսության ներկայիս կառուցվածքը և հնարավոր տնտեսական զարգացումները հնարավորություն կտա՞ն  մի քանի տարում  հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ-ի:

Անվանական ՀՆԱ-ի կանխատեսումներն ըստ 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի ուղերձի

Անվանական ՀՆԱ-ի կանխատեսումներն ըստ 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի ուղերձի 5 տարիների՝ ՀՆԱ-ի ցուցանիշների հիման վրա ցույց են տալիս, որ 2025թ.-ին կունենանք մոտ 7.2 տրիլիոն դրամի ՀՆԱ, 2030թ.-ին` 8.3 տրիլիոն դրամի, իսկ 2040թ.-ին` 10.5 տրիլիոն դրամի:

Անվանական ՀՆԱ-ի կանխատեսումները մինչև 2040թ.-ը

 

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝  ներկայումս ՀՀ բնակչությունը  3 միլիոնից  պակաս է /2 982 900/: Հաշվի առնելով առկա տնտեսական, քաղաքական և մի շարք այլ ցուցիչներ՝  առաջիկա մի քանի տարիներին ժողովրդագրական պատկերի կտրուկ բարելավումը քիչ հավանական է դիտվում: Ուստի՝ առաջնորդվելով պակաս լավատեսական / թեև՝ այնուամենայնիվ լավատեսական/ սցենարով և համարելով, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանից արտագաղթը կդադարի, հիմք ենք ընդունում 3 միլիոն բնակչության  թվաքանակը  և ստանում ենք հետևյալ պատկերը.

ՀՀ պետական բյուջեի 2018թ.-ի ուղերձի կանխատեսվող 5.4 տրիլիոն դրամի հասնող 2017թ.-ի անվանական ՀՆԱ-ի պարագայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 1 միլիոն 800 հազար դրամ կամ 3750 դոլար:

2025թ.-ին կունենանք մոտ 7.2 տրիլիոն դրամի ՀՆԱ, որի պարագայում 1 շնչի հաշվով կունենանք մոտ 5000 դոլարի հասնող մեկ շնչին ընկնող ՀՆԱ:

2040թ.-ին կունենանք 10.5 տրիլիոն դրամի հասնող ՀՆԱ, որը 3 միլիոն բնակչության պարագայում մեկ շնչի հաշվով կկազմի մոտ 7300 դոլար կամ 2700 դոլարով ավելի քիչ քան Սերժ Սարգսյանի նշած  թիրախային՝ 10000 դոլար ցուցանիշն է: 

Իսկ եթե ընդունենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը իրագործելի է և 2040թ.-ին ՀՀ բնակչության  կարող է լինել 4.0 մլն մարդ, ապա այդ դեպքում   մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10000 դոլար լինելու պարագայում ՀՆԱ-ն կկազմի 40 միլիարդ դոլար կամ (ներկայիս դոլարի կուրսով) 19.2 տրիլիոն դրամ:

Սերժ Սարգսյանի նշած՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի  10000 դոլար ցուցանիշի ապահովումը  2040 թ-ին  կարող է իրատեսական լինել 2.1-2.2 մլն բնակչության պարագայում, որի դեպքում  ՀՆԱ-ն կկազմի 21-22 միլիարդ դոլար: Սակայն դա  էլ կհակասի  Ս. Սարգսյանի կողմից արված նախորդ հայտարարություններին, ըստ որոնց ՀՀ բնակչությունը 2040թ.-ին կազմելու է 4 մլն մարդ:

Ստացվում է, որ կամ 4 միլիոն բնակչություն ունենալն իրատեսական չէ կամ առաջիկա տարիներին մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ ունենալը:

 

Թ. Միքայելյան