Բուլղարիայում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են գրանցվել

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հակակառավարական ակցիաները կրկին վերածվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումնենրով։ Սեպտեմբերի 22-ի երեկոյան գրանցված միջադեպերի հետևանքով երեք իրավապահ է վիրավորվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել։

AFP-ի տվյալներով էլ՝ հանրապետության Անկախության օրը Սոֆիայում կազմակերպված ցույցին շուրջ 10 հազար մարդ է մասնակցել։ Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարության դեմ ակցիաներ են անցկացվել նաև այլ քաղաքներում։ Վարչապետի քննադատները նրան մեղադրում են կոռուպցիայի և օլիգարխների հետ կապերի համար։

Բուլղարիայում ցույցեր են անցկացվում արդեն մի քանի ամիս։ Օգոստոսին Բորիսովը հայտարարեց երկրի Սահմանադրությունը փոխելու ծրագրերի մասին, ինչն ուժգնացրեց ցուցարարների դժգոհությունը։ Նրանք առաջարկվող փոփոխություններում գլխավոր դատախազի պատասխանատվության մեծացում չեն տեսնում և պահանջում են այդ պաշտոնը զբաղեցնող Իվան Գեշևի հրաժարականը՝ նրան կասկածելով օլիգարխների հետ չափազանց մտերմության մեջ։

Երկրի նախագահ Ռումեն Ռադևը նույնպես կտրուկ քննադատել է վարչապետի մտադրությունը։