Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Քաղաքականություն
22.09.2020 | 18:11Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»: