Երբ ԲՀԿ-ն կոալիցիա էր ՀՀԿ-ի հետ, այն ժամանակ իրոք վախենալու թվեր էին, պարոն Էնֆիաջյան․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է ոչ թե 10, այլ 5․7 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթին։

«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը ոչ թե 10.2 տոկոս է, այլ 5.7 տոկոս, արդյունաբերությունը ոչ թե նվազել է 2.3 տոկոսով, այլ աճել է 1.4 տոկոսով, իսկ գնաճը ոչ թե 2.8 տոկոս է, ինչպես հայտարարեց պարոն Էնֆիաջյանը, այլ 0.7 տոկոս: Եթե ցանկություն կա ինչ-որ սարսափելի թվեր ներկայացնել, ապա խորհուրդ կտամ ուսումնասիրել նախորդ ճգնաժամի թվերը: Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիա էր և նախարարներ ուներ Կառավարությունում, իրոք վախենալու թվեր էին: 14.4 տոկոս ՀՆԱ-ի անկում, որն ամենախորն էր աշխարհում, արդյունաբերության անկումը՝ 8, շինարարության անկումը՝ 36, արտահանման անկումը՝ 34 տոկոս, իսկ գնաճը 33.4 տոկոս էր: Ինչ վերաբերում է աղքատներին, ինչպես Դուք հայտարարեցիք, որ 700 հազար աղքատ կա, իսկ այն ժամանակ 1 միլիոն 50 հազար էր, սա էլ որպես լրացուցիչ ինֆորմացիա»,- նշեց Հայկ Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։