Վրաստանում կորոնավիրուսից 21-րդ պացիենտն է մահացել
Քաղաքականություն
22.09.2020 | 11:19Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկայում մահացել է կորոնավիրուսով ևս մեկ վարակակիր, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»:
Հիվանդանոցի բժշկական մասի տնօրեն Մամիա Ղիփիանիի տեղեկությամբ՝ մահացածը 80-ամյա կին էր Բաթումիից, ով ուներ ծանր զուգահեռ հիվանդություններ՝ ինսուլտ, դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ:
Այսպիսով, Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: