Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են․ պահեստազորի զինծառայողների զորահավաք է իրականացվում

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ զորակոչի  ու հավաքագրման պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Զինապարտության ու զինվորական ծառայության» օրենքի համաձայն՝ պահեստազորում գտնվող զինծառայողները կանչվում են զորավարժությունների, հատուկ հավաքների ու ստուգումների։ Հավաքների են հրավիրվել պահեստազորի՝ տարբեր մասնագիտությունների տեր  զինծառայողները։

Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում պարբերաբար լուսանկարներ են  հրապարակվում զինվորական հավաքակայանների մոտ մարդկանց կուտակումներից։ ԶԼՄ-ների կողմից այս ամենը շատ դեպքերում ներկայացվում է որպես ինքաբուխ միջոցառում, պատերազմի գնալու ու մասնակցելու պահանջ։

Այսօր հայտարարված հանկարծակի զորահավաքը հաջորդեց երեկ Շամխոր քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների՝ նախագահ Իլհամ Ալիևի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարություններին, թե, իբր, Հայաստանը պատրաստվում է  գնալ իրավիճակի սրման ու ռազմական գործողությունների։

Նշենք, որ երեկվանից սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում խուճապային տրամադրություններ են տիրում։ Տեսանյութեր են հայտնվում Շամխոր քաղաքից, որտեղ ինչ-որ պայթուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, մարդիկ խուճապի մեջ են։ Այս ամենի մեջ Ադրբեջանի ՊՆ-ն «մեղադրում» է հայկական կողմին՝ հայտարարություն տարածելով, որ, իբր, սեպտեմբերի 20-ին ժամը 23։13-ի սահմաններում այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը Հայաստանի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարք են խոցել և աշխատանքներ են տարվում՝ սարքի մնացորդները գտնելու ուղղությամբ։ Ի դեպ՝ մինչև հիմա ադրբեջանական կողմը անօդաչուի մնացորդների մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Հիշեցնենք՝ Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրերը, ասել էր, որ ադրբեջանական կողմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն։

«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Հայկական որևէ ԱԹՍ-ի խոցում չի եղել»,- նշել էր  նա։

Այս ամենից զատ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր մեկ այլ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ, իբր, հայկական սադրանքի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամեդովը։ Մեկ այլ հայտարարության համաձայն էլ՝ սեպտեմբերի  20-ի ժամը 17։00-ի սահմաններում Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մարտական դիրքում զինծառայող Գուրբան Ազատ օղլի Գուրբանովը աջ ուսի բեկորային վիրավորում է ստացել։

Ի դեպ՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշանն Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ  հայկական կողմը հակառակորդի զոհի մասին տեղեկություն չունի։

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք։ Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- ասել էր  ՊՆ խոսնակը։

Օրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, հեռուստալիքները ռեպորտաժներ են ներկայացնում այն մասին, որ սահմանին լարված իրավիճակ է՝ այդպիսով տագնապային տրամադրություններ ստեղծելով սեփական  բնակչության շրջանում։ Նման քայլերով, փաստորեն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հիմքեր ստեղծել սեփական սադրանքների համար ու սրել սահմանային իրավիճակը։

Էմմա Չոբանյան