Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում. ՊԵԿ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձևակերպումները»: Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին և արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

Կոմիտեի նախաձեռնությամբ մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործվում են  մաքսային գործընթացները՝ հօգուտ բիզնեսի: Արարատյան մաքսատուն-վարչությունում փաստում են, որ գործարքի գնի մեթոդով ձևակերպման պարզեցված մեխանիզմը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունք է արձանագրել: Ըստ Արմեն Սարգսյանի,  ավելացել է ոչ ռիսկային և ռիսկային երկրներից ներկրված ապրանքների գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը: Կարևորելով բիզնեսին բարձրորակ և արագ ծառայություն մատուցելու, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, Արարատյանում ևս հետևողական են կադրերի համալրման խնդրում. «Կադրային քաղաքականությունը մշտապես ՊԵԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մաքսային տեսուչների առջև խնդիր է դրվել՝ արագ, որակյալ և կիրթ սպասարկել հայտարարատուներին»,-վստահեցրել է կառույցի ղեկավարը:

Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաև բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե  է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը: