Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան կորոնավիրուսով հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ապաքինվել են

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան կորոնավիրուսով վարակված երեխաներն ու աշխատակիցներն առողջացել են, հաստատությունում վիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր էին հայտնաբերվել 6 երեխայի ու 7 աշխատակցի մոտ։ Նրանք հոսպիտալացվել էին Երևանի բուժհաստատություններում՝ բացառությամբ 3 աշխատակցի, որոնք ինքնամեկուսացել էին տանը։ Վարակված աշխատակիցներից 4-ն էլ հիվանդանոցում  խնամում էին երեխաներին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր երեխաները՝ բացի մեկից, 10 օր առաջ դուրս են գրվել հիվանդանոցից և որևէ մեկի մոտ խնդիր չկա։

«Կրկնակի թեստավորում է կատարվել, բոլորի մոտ բացասական արդյունք է եղել։ Բայց քանի որ երեխաներից մեկն ունի քրոնիկ հիվանդություն, որի համար իրեն ցուցում է տրված այս պահին բժշկական հսկողության տակ լինել, իրեն թողել ենք  «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Ինքը դեռ այնտեղ է, մյուս երեխաներն ու աշխատակիցները կրկնակի բացասական թեստերով վերադարձել են արդեն հաստատություն»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Այս պահի դրությամբ, մանկատանը դրական թեստով անձինք չկան։ Հիվանդանոցում գտնվող երեխան ևս ապաքինվել է կորոնավիրուսից։

Սոնա Մարտիրոսյանը նաև նշեց, որ հաստատությունում վերջին թեստավորումը կատարվել է սեպտեմբերի 10-ին, ևս մեկը, ամենայն հավանակությամբ, կկատարվի սեպտեմբերի 21-ին, երբ փոխվի աշխատակիցների հերթափոխը։

Հավելենք նաև, որ «Երեխաների տուն» մանկատունը շարունակում է աշխատել փակ ռեժիմով։ Հաստատությունում խնամվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաները։

Էմմա Չոբանյան