««Մորուքը» Երևանից և փափուկ ուժը Բաքվում»․ «Դոսյե» կենտրոնի հրապարակումը՝ ՀՀ ներքին գործերին Կրեմլի միջամտության և ազդեցության գործակալների մասին

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

«Դոսյե» կենտրոնը հրապարակումների շարք է սկսել հարևան երկրների ներքին գործերին Կրեմլի միջամտության մասին։ Կենտրոնն ընթերցողներին է ներկայացնում հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարության աշխատանքային փաստաթղթերին․ Չեռնովը ղեկավարում է նախագահի աշխատակազմի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային հարցերով վարչությունը։

Հերթական՝ ««Մորուքը» Երևանից և փափուկ ուժը Բաքվում» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է արվում Հայաստանին և Ադրբեջանին։ Հոդվածում ներկայացվում է, թե ինչպես են Կրեմի համակարգողները ոչ հրապարակային աշխատանք տանում ռուսամետ ազդեցության գործակալների հետ և ինչ գումարներ են ծախսում նրանց համար, ով է անձամբ հետևում Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և այլն։

«Գեներալ Չեռնովի աշխատանքի մեթոդներն են՝ աղբյուրների որոնումը, տեղեկությունների հավաքագրումն ու վերլուծությունը, ոչ հրապարակային հատուկ միջոցառումները, ազդեցության գործակալների հետ աշխատանքն ու հակաքարոզչությունը։ Այս գործում գեներալն առավել մեծ հաջողության է հասել Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ ինչպես բացահայտ, այնպես էլ գաղտնի։ Նրանք գրեթե բոլոր պետական կառույցներում են՝ կառավարություն, խորհրդարան, ԱԳՆ, հատուկ ծառայություններ»,- նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Չեռնովի ենթակաների հատուկ հսկողության տակ է, ինչպես զեկույցներում են գրել, «Սորոսի հիմնադրամի դրածո Նիկոլ Փաշինյանը», որը «2018 թվականի թավշյա հեղափոխության ալիքի վրա» Հայաստանի վարչապետը դարձավ։

«Հին հրապարակում Փաշինյանին օպերատիվ կեղծանուն են տվել՝ «Մորուք», և սկսել ուշադիր հետևել նրա յուրաքանչյուր քայլին»,- նշվում է «Դոսյե»-ի հոդվածում։

Հրապարակման մեջ անդրադարձ կա Յուրի Խաչատուրովի ձերբակալությանը և մեղադրանքին, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հարցով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, Հաղթանակի 75-ամյակի շքերթին Հայաստանի վարչապետ բացակայությանը։

«Հայաստանի ղեկավարը չի ձգտում սերտորեն համագործակցել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ։ Ավելին, Ն․Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը։ Դրա հետ մեկտեղ, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի հանդեպ՝ կարգադրելով ձերբակալել գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Փաշինյանը ձեռնպահ է մնում հետխորհրդային միասնականությունից։ Նա նույնիսկ Մոսկվա չեկավ՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, անտեղի վկայակոչելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Ռուսաստանից հեռանալու կուրսը բնորոշ է Փաշինյանին։ Ավելին, նա օրոք իշխանության են եկել ամերիկամետ գործիչներ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի հետ կապերի մեջ»,- հրապարակման համաձայն՝ զեկուցել է «Թեկնածու» օպերատիվ կեղծանվամբ երևանյան աղբյուրը։

Միաժամանակ, նշվում է, որ «Ռուսաստանի ընկերները չեն վախենում գաղտնազերծումից», քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց «Լուբյանկայի մասնաճյուղ» են անվանում, իսկ դրա ղեկավարությունում մշտապես սկանդալով ուղեկցվող կադրային խնդիրներ են։ Հրապարակման այս հատվածում անդրադարձ կա Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրենի՝ Կառլոս Պետրոսյանին, նշվում է, որ 2004 թվականին պաշտոնից ազատվելուց հետո նա հատուկ կարգով ռուսական քաղաքացիություն է ստացել և բնակվում է մոսկովյան Կոմպոզիտորների տանը, որտեղ 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել։ Բացի այդ, հրապարակման համաձայն, Վլադիմիր Պուտինի գաղտնի կարգադրությամբ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարին են հանձնել մերձմովկովյան Մալախովկայում գտնվող ՊԱԿ-ի նախկին ամառանոցը։ Պետրոսյանի ամառանոցի հարևանությամբ առանձնատուն է կառուցել ԱԴԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը՝ հատուկ ծառայությունների գծով Անդրկովկասի նախկին համակարգողը։ Պետրոսյանն ու Կոմոգորովը նույնիսկ Մոսկվայում համատեղ բարեգործական հիմնադրամ են հիմնել, որը, սակայն, 2019 թվականին դատարանի որոշմամբ լուծարվել է։

Որպես Երևանում ռուսամետ ակտիվիստների ցանցի ղեկավար նշվում է նաև գեներալի խորհրդականի՝ գնդապետ Դմիտրի Ավանեսովի անունը, որը զբաղվում է նաև ֆինանսական հաշվետվություններով։ Այստեղ նշվում է, մասնավորապես, Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանի անունը, որը, ըստ հրապարակման, հանձնարարություններ և դրանք իրականացնելու համար գումար է ստանում Ավանեսովից։ Որպես օրինակ՝ ներկայացվում է Ավանեսովի և Սաֆարյանի նամակագրություններից մեկը։

«Հարգելի՛ Արամ Վիլենի։ Մենք այստեղ Ձեզ հետ առաջադրանք ունենք։ Մեր վարչության հաակարգողը (Անտոն Վայնո – «Դոսյե») աուդիտ է անցկացնում։ Մենք Ձեզ հետ պետք է մանրամասն գրել տիպային ծախսեր 3-ը (կայք, արարողակարգային հանդիպումներ և այլն) և ծախսեր 5-ը՝ 40-50 մարդու մասնակցությամբ միջոցառման համար (զեկուցողներ, ԶԼՄ, կեցություն, սնունդ, տոմս և այլն)։ Եթե կարելի է, արեք, խնդրեմ, մինչև օրվա վերջ»,- գրել է Ավանեսովը։

«Ամեն ինչ կարվի»,- պատասխանել է Սաֆարյանը։

Չեռնովի քարտուղարության փաստաթղթերում գտել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը։ Նշվում է, որ նա «Մոսկվայի հաճախակի հյուրն է», իսկ 2019 թվականի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» հետ։

Հրապարակման մեջ ներկայացվում են Ծառուկյանի կենսագրությունից աղմկահարույց հատվածները, նշվում է, որ 2004 թվականին Երևանի կենտրոնում իր մեքենան պայթեցնելու համար այն ժամանակ դեռևս «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հենց Ծառուկյանին։ «Դոսյե»-ն հիշեցնում է նաև, որ թավշյա հեղափոխության ժամանակ Գագիկ Ծառուկյանը սատարել է Փաշինյանին, իսկ հետո դարձել է նրա գլխավոր ընդդիմախոսներից մեկը և հիմա պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

«Դոսյե»-ն ներկայացրել է նաև ռուսական բյուջեից ֆինանսավորվող բազմաթիվ սեմինարների, կլոր սեղանների, համաժողովների և լրագրության դպրոցների մասին։

«Օրինակ՝ 2017 թվականին Մոսկվայում կազմակերպված սեմինարին Հայաստանից 11 քաղաքագետ և լրագրող է մասնակցել։ Ավիատոմսերը, հյուրանոցում կեցությունը, փոխադրումը, սնունդը ռուսական բյուջեին 18.560 դոլար է  արժեցել։ Եվս երեք ռուսաստանցի փորձագետներ Հայաստանում երկու օրվա ելույթի ընթացքում խոսել են 5 հազար դոլարի, իսկ Երևան եռօրյա այցի համար «ԱՊՀ անվտանգության խնդիրների ինստիտուտի» տնօրեն Նիկոլաս Ստուպակովին Հին հրապարակում վճարել են 3.680 դոլար՝ առանց հաշվի առնելու հոնորարը»,- նշում է «Դոսյե»-ն։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Լազարևյան ակումբի ստեղծմանը․ այս հատվածում հիշատակվում են Արտաշես Գեղամյանի, Զորի Բալայանի, գեներալ Հայկ Քոթանջյանի, Ալեքսանդր Մարկարովի, Վազգեն Մանուկյանի անունները։

Իսկ Ռուսաստանի և Հայաստանի ընկերների խորհրդարանական ակումբի վերաբերյալ անդրադարձում նշվում է Հովիկ Աբրահամյանի, Խոսրով Հարությունյանի, Վարդան Այվազյանի, Հովհաննես Մարգարյանի, Տիգրան Ուրիխանյանի ու Հայկ Բաբուխանյանի անունները։