Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք
Քաղաքականություն
18.09.2020 | 11:36
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3119 դեպք:
Ապաքինվել է ևս 13 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1435:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: